«Մահափորձ՝ Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Մահափորձ՝ Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ»

Սասնա Ծռեր ֆեյսբուքյան էջը գրում է.


ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Ես՝ Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Ռոբերտի Սարգսյանս, հայտնում եմ, որ երեկ՝ սույն թվականի փետրվարի 24-ին, երեկոյան ժամը 20․40-ի սահմաններում ինձ վրա տեղի է ունեցել հարձակում իմ բնակության վայրում՝ Ա․Տիգրանյան3 հասցեում։ Երբ ես մոտենում էի Ա․Տիգրանյան 3 շենքի 1-ին շքամուտքին, ինձ արագ քայլերով մոտեցավ մի երիտասարդ տղամարդ, գլխարկը աչքերին քաշած, կարճ, մուգ գույնի բաճկոնով, և ձեռքի մեկ շարժումով հարվածելով ինձ՝ անմիջապես հեռացավ։ Ես, նրա հեռանալուց անմիջապես հետո, մտնելով շքամուտք, որտեղ լուսավորություն կար, նկատեցի, որ նրա հարվածի ուղղությամբ, այսինքն՝ թևիցս մինչև կուրծք ընկած հատվածում բաճկոնս կտրտված էր, որը կարող էր առաջանալ միայն սուր կտրող գործիքի միջոցով։

Նշեմ նաև, որ սա իմ դեմ կատարված երրորդ մահափորձն է։ Առաջինը տեղի է ունեցել 2017թվականի սեպտեմբերի 9-ին, Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ժամանակ, երբ ոստիկանության բազմաթիվ ծառայողների աչքի առջև հանցագործը 7 սանտիմետր երկարություն ունեցող բիզ էր խրել Շենգավիթի դատարանի բակում կայանված իմ մեքենայի անիվի մեջ։


Երկրորդ մահափորձը տեղի է ունեցել 2017թվականի դեկտեմբերի 12-ին կրկին Շենգավիթի դատարանի բակում։


Բոլոր երեք դեպքերը ես բացրատրում եմ միայն և միայն Սասնա Ծռերին ցուցաբերած իմ աջակցությամբ։ Սրանով հանցագործ ռեժիմը մեկ անգամ ևս ցույց է տալիս իր հանցագործ և ճղճիմ էությունը, սակայն վստահեցնում եմ, որ դա ինձ երբեք չի կաշկանդելու։

Սույն հայտարարությունը ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին։


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 331


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v