Ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացիներից ու հայերից կազմված թմրամոլների ու թմրավաճառների մի ամբողջ խումբ. նրանց մեջ է Գնդի Վաչոյի եղբոր որդին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացիներից ու հայերից կազմված թմրամոլների ու թմրավաճառների մի ամբողջ խումբ. նրանց մեջ է Գնդի Վաչոյի եղբոր որդին

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 20-ին, Ոստիկանության կամակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի) գլխավորությամբ, Զվարթնոց օդանավակայանի մաքսային բաժնի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյան) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ թմրամիջոցներ տեղափոխելու, պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 21:30-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավտոկայանատեղիից Թեհրան-Երևան թիվ 1150 չվերթով Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներ են բերման ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Իրանի Իսլամական Հանրպետության Սպահան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Մաջիթ Սաֆարալի Էսմաեիլզադեհը, 45-ամյա Մոհամմադռեգա Յադոլլահ Ակբառի Կելիշհադինը, նրանց դիմավորող, 19-ամյա Ալիռեզա Մաջիդի Էսմաեիլզադեհը: Ոստիկանությունում Մ. Էսմաեիլզադեհի ձեռքի ճամպրուկում հայտնաբերվել է 2 հատ պլաստմասե և 1 հատ ապակյա շշերով լցված անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ պոլիէթիլենային տոպրակի մեջ եղել է 20 հատ վարդագույն և 10 հատ Նեուռոգոլ գրառմամբ կապույտ գույնի դեղահաբեր :


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք եղել են Mitsubishi Grandis մակնիշի ZZ 378 GG համարանիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Դավիթ Աղասու Մանուկյանը, Մաջիդի Էսմաեիլզադեհը, Արա Ջիվանի Ազիզիյանը և Սարգիս Ալեքսանի Օհանջանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հանցագործ աշխարհում հայտնի «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին է, ով արդեն 7 տարի է իր պատիժն է կրում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ այդ Ոստիկանության քրեական հետախուզության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 15-ին, Նուբարաշենի կամրջի մոտ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Էրեբունու Ոստիկանություն էին բերման ենթարկել 37-ամյա Էդգար Մխոյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մոհամմադռեգա Յադոլլահ Ակբառի Կելիշհադինի նստատեղի միջից հանվել է մեծ քանակի թմրանյութ, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Նշված խմբի հայտնաբերման ու վնասազերծման փաստով ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. Երեկ՝ փետրվարի 20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 370-ից գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ և այլն։


Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։



<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 352


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v