Ռոբերտ Քոչարյանը շփվել է բոլորի հետ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ռոբերտ Քոչարյանը շփվել է բոլորի հետ

Անցնող 10 տարիներին այդպես էլ հնարավոր չեղավ երեք նախագահներին գոնե Հայաստանի համար կենսական միջոցառումների ժամանակ միասին տեսնել: Տեւական ընդմիջումից հետո նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Ստեփանակերտում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությանը:


Նա, ինչպես պատմում են մասնակիցները, եղել է բավականին անկաշկանդ, բարեւել-խոսել, որպիսություն է հարցրել բոլորից, անգամ` իր երբեմնի ընդդիմախոս, իր առնչությամբ Հաագայի դատարան դիմելու կողմնակից Դավիթ Շահնազարյանից: Ինչպե՞ս գտաք Ռոբերտ Քոչարյանին, բավականին ժամանակ նա գրեթե շփում չուներ քաղաքական իսթեբլիշմենթի հետ՝ հարցրինք տոնակատարության մասնակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանին։


«Նրա քայլը գնահատեցի խիստ դրական, հետաքրքրվեցինք միմյանց որպիսությամբ։ Կարծում եմ` Շարժման հետ կապված հարցերում բոլորը պետք է քարն իրենց փեշից թափ տան ու մեկտեղվեն։ Ես հույս ունեմ` մի օր դա կլինի»: Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես հրավիրված է եղել Ղարաբաղ, բայց չի մեկնել, անգամ չի մասնակցել Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառմանը:


Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն այդ օրը չէր մեկնել Ղարաբաղ, ինչպես մյուսները, նախագահական մեր աղբյուրներն ասացին. «Տոնակատարության ֆորմատը որոշվել է հետեւյալ կերպ. հիմնական միջոցառումները կլինեն Ղարաբաղում` պարգեւատրումներ, մեծ շուքով համերգ` Ստեփանակերտի հրապարակում, իսկ Սերժ Սարգսյանը հանդես կգա ուղերձով, որը, ի դեպ, հասավ իր նպատակին` բոլոր առումներով. Ադրբեջանի ԱԳՆ-ն շատ ցավոտ արձագանքեց դրան»:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 285


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v