Տուբերկուլյոզը աշխարհում մահացության 10-ը առաջատար պատճառներից մեկն է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Տուբերկուլյոզը աշխարհում մահացության 10-ը առաջատար պատճառներից մեկն է

Թբիլիսիում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ելույթ է ունեցել Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա հանդես է եկել ծավալուն ելույթով, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարել Արևելյան գործընկերության անդամ երկրներում առողջապահական ոլորտի այնպիսի լրջագույն խնդրի, ինչպիսին տուբերկուլյոզի դեմ պայքարն է: Իվետա Տոնոյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակն ու վիճակագրությունը՝ ընդգծելով, որ աշխարհում տուբերկուլյոզի բուժման և կանխարգելման ճանապարհին պետք է միավորել համընդհանուր ջանքերը: Տուբերկուլյոզի հարուցիչը մարդկությանը հայտնի է արդեն 100 տարուց ավելի, ուղիղ 50 տարի է, ինչ գոյություն ունեն հակատուբերկուլյոզային արդյունավետ միջոցներ: Չնայած դրան, ամեն տարի աշխարհում մահանում է տուբերկուլյոզով հիվանդ ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ: Այն աշխարհում մահացության 10-ը առաջատար պատճառներից մեկն է:

— «Հիվանդության դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ են միջազգային մակարդակի նոր մոտեցումներ»,-իր ելույթում նշել է Իվետա Տոնոյանը՝ այդ գործում կարևոր համարելով ինչպես պետական կառույցների, հասարակական և առողջապահապական կազմակերպությունների, այնպես էլ գիտական հաստատությունների և առանձին անհատների դերակատարումը:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 531


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v