ՀՀ փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա կիրականացնեն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

ՀՀ փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա կիրականացնեն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ


ՄԵԿՕՐՅԱ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ


Փաստաբաններից կազմված նախաձեռնող խումբը հրապարակել է հետևյալ հայտարարությունը՝


«Մենք՝ Հայաստանի Հանրապետության փաստաբաններս, դատապարտում ենք  ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ)՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու և եզրակացություն տալու վարքագիծը, որը հարիր չէ իրավական պետության հիմնարար սկզբունքներին:


Փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, քանի որ՝


– Նախագծում բացակայում է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու անհրաժեշտությունը,


– ՀՀ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը,


– կառավարությունը ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը:


Նման հրատապ եղանակով այս հարցի քննարկումը կազմակերպելը, երբ նույն նախագծերով 2019 թվականի հունվարի 1-ից պետք է դատական տուգանքի նորմերն ուժի մեջ մտնեն, վկայում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբանության նկատմամբ ակնհայտ արհամարհական և կանխակալ վերաբերմունքի մասին:


Առանց փաստաբանական համայնքի հետ քննարկումների, փաստաբանների անկախությունը վտանգող նման դրույթների սահմանման փորձը կանխելու նպատակով, Հայաստանի Հանրապետության փաստաբաններս մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու 2018 թվականի փետրվարի 7-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:


Վստահ ենք, որ մեր վստահորդները գիտակցում են, որ այս պայքարն իրենց արդար դատաքննության իրավունքի համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող դատարանում արդյունավետ պաշտպանություն ապահովել:


Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից՝  Նախագծի և Նախագծին կցված մյուս օրենքների նախագծերից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:


Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ամբողջ օրը:


Հ.Գ. 2018 թվականի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ փաստաբանների պալատի շենքում տեղի է ունենալու փաստաբանների հավաքը՝ Նախագծի վերաբերյալ գնահատականներ տալու և հետագա գործողությունների ծրագիրը հաստատելու համար:


 


Նախաձեռնող խումբ՝


Արա Զոհրաբյան


Կարեն Մեժլումյան


Սեդրակ Ասատրյան


Հարություն Հարությունյան


Սիմոն Բաբայան


Արա Ղազարյան


Նելլի Հարությունյան


Մելանյա Առուստամյան


Տիգրան Խուրշուդյան


Տարոն Սիմոնյան


Հրանտ Անանյան


Կարեն Սարդարյան


Կարապետ Աղաջանյան


Գևորգ Մկրտչյան


Արսեն Մկրտչյան


Անուշ Մխիթարյան


Մարինե Ֆարմանյան


Արտաշես Խալաթյան


Սուզաննա Խչեյան


Թամարա Բաղդասարյան


Մերի Ալավերդյան»


 


Հայաստանի Հանրապետության


փաստաբանների պալատի


մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 654


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v