Ստվերային կառավարման գեներալները » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ստվերային կառավարման գեներալները

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական մամուլում տեւական ժամանակ շրջանառվում է տեղեկություն «գեներալիտետի» խորհրդավոր հանդիպումների մասին, որի մասնակիցները քննարկում են Վիգեն Սարգսյանին հեռացնելու եւ նրա փոխարեն նախընտրելի թեկնածու նշանակելու հարցը: Շրջանառվեց նույնիսկ ԱԻ նախարար, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի անունը: Ընդ որում, ուշագրավն այն է, որ «գեներալիտետի» հավաքների «մասնակիցների» թվարկումը տարբեր լրատվամիջոցներով ցույց էր տալիս, որ խոսքն իրականում ավելի շուտ վերաբերում է մարդկանց, որոնք արդեն բանակում չեն, ընդ որում՝ մի զգալի մասը՝ բավականին վաղուց:


Այն, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարումը ամենեւին միարժեք չի ընկալվում բանակի բարձրագույն հրամկազմի եւ սպայական շրջանակներում՝ անհերքելի է, ինչի պատճառն այն է, որ բանակը մեծ հաշվով պատերազմող բանակ է, իսկ Վիգեն Սարգսյանը՝ «չպատերազմած» նախարար, որը ըստ էության նոր մարդ է պաշտպանական համակարգում: Բայց շաբաթներ առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը բարձրագույն սպայակազմի անունից հավատարմության երդում տվեց Վիգեն Սարգսյանին՝ դե ֆակտո, հարցազրույցի տեսքով:


Ուշագրավ է այն, որ հենց դրանից հետո մամուլում հայտնվեց «գեներալիտետի» հավաքների թեման եւ սկսվեց դրա ինտենսիվ գեներացիան տարբեր լրատվամիջոցներով, ընդ որում՝ Մովսես Հակոբյանի անվան շրջանառությամբ:


Ամենաուշագրավն այս համատեքստում այն է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում, առավել եւս հանրային բավականին շոշափելի աղմուկ առաջացրած մի շարք նախաձեռնությունների պայմաններում, չի արժանացել Սերժ Սարգսյանի միարժեք, հատու աջակցությանը: Սերժ Սարգսյանը եղել է նրա կողքին, դրական արտահայտվել նախաձեռնությունների մասով, սակայն անձնապես չի ստանձնել պատասխանատվություն այն կոնցեպտուալ մոտեցումների համար, որ առաջ է քաշում Վիգեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանը դեռ իր վրա չի վերցրել «ազգ-բանակ»-ը, իսկ իրավիճակի հենքը հենց դա է:


Եվ այստեղ է նաեւ ամենաառանցքային հարցը ներիշխանական զարգացումների այդ համատեքստում՝ ինչու առ այսօր Սարգսյանն անձնական պատասխանատվություն չի ստանձնել ազգ-բանակ հայեցակարգի մասով: Օրինակ՝ բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասով նա հայտարարել է անձնական պատասխանատվության մասին, իսկ ազգ-բանակի մասին նա չի արել քաղաքական այդպիսի հայտարարություն:


Ահա հենց այդ հայտարարության բացակայության պայմաններում էլ ուշագրավ են դառնում «գեներալիտետի», այսպես ասած, մտահոգությունները, երբ մի կողմից՝ մամուլով հրապարակվում է հավատարմություն Վիգեն Սարգսյանի հանդեպ, մյուս կողմից՝ դավադրություն Վիգեն Սարգսյանի դեմ: Այս երկսայրի մարտավարությունը կամ, այլ կերպ ասած, հակասությունների վրա խաղը մի մտածողություն ու կարծես թե ներիշխանական «մշակույթի» տարր է, որ կարծես թե արմատավորվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի արդյունքում:


Սարգսյանը տասնամյակը անցկացրեց հենց հակասություններ առաջացնելով ու դրանց վրա խաղալով: Դա ամենեւին չի նշանակում, որ պաշտպանական ոլորտի շուրջ ստեղծված իրավիճակը նրա առաջացրած հերթական հակասությունն է, բայց ակնհայտ է, որ այդ գործելաոճը մտել է ավելի լայն շրջանառության մեջ, եւ հնարավոր է պատկերացնել, թե ինչ ազդեցություն է այն ունենալու կառավարման նոր մոդելի պայմաններում, երբ դե ֆակտո իշխանությունը կենտրոնանա Մելիք-Ադամյանում:


Ընդ որում, այդ տեսանկյունից խիստ ուշագրավ էր Վիգեն Սարգսյանի տարեվերջյան հարցազրույցում նրա արտահայտած միտքն այն մասին, որ վտանգավոր է, երբ դե յուրե որոշում կայացնող կառույցը մեկն է, իսկ դե ֆակտո որոշումները կայացնում է բոլորովին այլ սուբյեկտ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 520


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v