• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:20 – Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:02 – ՈՒշադրություն.31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Կմեռնեմ, բայց հացադուլս չեմ դադարեցնի. Սմբատ Բիլյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործից անջատված երրորդ վարույթով գործի քննությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Գործով անցնում է 10 ամբաստանյալ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը:


Այսօրվա դատական նիստում հրապարակվում են գործում առկա գրավոր ապացույցները՝ ամբաստանյալների վնասազերծման ժամանակ նրանց հագուստների առգրավման արձանագրությունները:


Դատական նիստի ընթացքում Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանն ասաց, որ արդեն տասը օր է՝ իր պաշտպանյալը գտնվում է հացադուլի մեջ, նա պահվում է ցուրտ մենախցում, որտեղ անմարդկային պայմաններ են:


«Մեր բազմաթիվ դիմումներ արդեն մերժվել են, ես դիմել եմ ՔԿՀ պետին ու արդարադատության նախարարին, որպեսզի պաշտպանյալիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ինձ հավաստիացում են, որ Ձեր իրավասությունն է թույլատրել, որպեսզի իմ պաշտպանյալին տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, և իրենց պնդմամբ՝ Ձեզ դիմել են, որպեսզի Դուք ձեր թույլտվությունը տաք: Ես խնդրում եմ հնարավորինս արագ այդ հարցը լուծել»,-ասաց Ֆանյանը:


Դատավոր Մակյանն ասաց, որ ՔԿՀ-ից մեկ գրություն է ստացել, որտեղ նման պահանջ չկա. «Ընթերցեմ բառ առ բառ. «Հայտնում եմ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Բիլյանը 19.12.2017 թվականին հայտարարել է հացադուլ կապված առողջական խնդիրների հետ: Կալանավոր Բիլյանի հետ խորհրդատվական և բացատրական աշխատանքները շարունակվում են»: Եթե Ձեր ասած հարցով դիմեին, ապա այդ դեպքում գրության բովանդակությունն այլ է լինում, նման գրություն չունեմ հասցեագրված»,-ասաց Մակյանը:


Արմինե Ֆանյանն ասաց, որ հրատապության խնդիր կա, իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում, ցուրտ մենախցում է գտնվում և տասը օր է՝ ոչինչ չի կերել:


Մակյանն ասաց, որ հարցին կանդրադառնա դատական նիստից անմիջապես հետո. «Ես խոստանում եմ այս նիստից անմիջապես հետո համապատասխան գրություն ուղարկել ՔԿՀ, եթե կա նման խնդրանք, պահանջ, որ դատարանն իր համաձայնությունը տա, ես գտնում եմ, որ դատարանն այդ հարցը կարող է առանց դատական նիստի քննարկել»:


Պաշտպանն ասաց, որ ինքը պատրաստ է գրությունն առձեռն տանել և բերել:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև Արմեն Բիլյանը. «Որքան ուզում է թղթաբանությունը ձգձգեն, միևնույն է՝ ես հացադուլը չեմ դադարեցնի, կմեռնեմ, բայց հացադուլը չեմ դադարեցնի: Պահանջներիցս մեկն է, որ ինձ տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ»:


Նշենք, որ դատական նիստի ընթացքում նաև շտապօգնություն էր հրավիրվել ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Սմբատ Բիլյանի համար:


Ըստ բժշկի տեղեկանքի՝ Խանդոյանը կրկնվող գլխացավեր ունի, ում ներարկել են, իսկ Բիլյանի մոտ նկատվել է ընդհանուր թուլություն: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Նիստի ավարտին դատավորը շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 413


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v