Հայաստանում առաջին արևային մեքենան ստեղծում են` երկրում արտադրություն հիմնելու երազանքով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հայաստանում առաջին արևային մեքենան ստեղծում են` երկրում արտադրություն հիմնելու երազանքով

Հայաստանում առաջին արևային մեքենայի ստեղծումը կամավորների և էնտուզիաստների ծրագիր է: Մի բան, որ անում են մասնագիտական հաճույքի համար և երազանքով, որ Հայաստանում կհիմնվի արևային էլեկտրական մեքենաների արտադրություն:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն ասաց, որ սա անձնական նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանում արևային տեխնոլոգիաների` հատկապես էլեկտրատրանսպորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է:


«Առաջին հանդիպումը հետաքրքրված անձանց հետ երկու մասի բաժանեցինք. առաջինը` զրոյից արևային մեքենա նախագծել ու կառուցելն է, երկրորդը` գործող որևէ հին մեքենա ամբողջովին էլեկտրական շարժիչով մեքենա դարձնելը։ Ցանկանում ենք ցույց տալ, որ հնարավոր է գործող մեքենաները փոխել էլեկտրական շարժիչի, հետագայում հույս ունենք, որ այն կդառնա տարածված պրակտիկա Հայաստանում»,- նշեց Հայկ Հարությունյանը:


Պաշտոնյայի խոսքով` մյուս կողմից`աշխարհի առաջատար էլեկտրամոբիլ արտադրող ընկերություններն իրենց հիմնական ինժեներներին ու աշխատակիցներին գտնում են այն խմբերից, որոնք մասնակցում են նման միջոցառումների։ Ավստրալիայում կա «Արևային մարտահրավեր» մրցույթը, որը 30 տարուց ավելի գործում է, ու բոլոր համալսարաններն ակտիվ մասնակցում են, յուրաքանչյուր թիմ իր արևային մեքենան է նախագծում: Այդ մեքենաները պետք է 3000 կմ ճանապարհ կարողանան անցնել։ «Մենք էլ ենք ուզում այստեղ նմանատիպ բան ստեղծել` հույս ունենալով, որ որոշակի հետաքրքրություն կառաջացնենք մասնագետների շրջանում: Նրանք այդ ուղղությամբ կաշխատեն այն երազանքով, որ Հայաստանում դրվի արևային էլեկտրական մեքենաների արտադրություն»,- ասաց փոխնախարարը:


Հայկ Հարությունյանը դժվարացավ ժամկետներ նշել, քանի որ այն լիովին կամավոր հիմունքներով կատարվող աշխատանք է: Բացի այդ` անհրաժեշտ կլինի հայթայթել ֆինանսավորման աղբյուրներ, քանի որ այս գաղափարը որևէ ծրագրի ներքո չի իրականացվում: «Ակտիվ աշխատանք է տարվում, ստեղծվել է աշխատանքային խումբ, փորձում ենք առաջ շարժվել: Այն լրիվ նոր ոլորտ է ու դժվար է Հայաստանում, օրինակ, մեքենաներ նախագծող մասնագետներ գտնել: Անհրաժեշտ են նաև որոշակի ֆինանսական միջոցներ, ամենայն հավանականությամբ` մասնավոր ընկերությունների և դոնոր կազմակերպությունների կդիմենք ֆինանսավորման առաջարկով»,- ասաց մեր զրուցակիցը:


Դեռևս նոյեմբերին փոխնախարար Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ու արևային մեքենա ստեղծելու գործում հետաքրքրված անձանց խնդրել միանալ գաղափարին:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 556


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v