Սպառնում են փակել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Սպառնում են փակել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

 «Վեոլա ջուր» ընկերության Տաշիրի մասնաճյուղի աշխատակիցները 2017թ-ի նոյեմբերին պոկել են իրենց կողմից կնքված Լոռու մարզի սահմանամերձ Սարչապետ համայնքի 7 ընտանիքների ջրաչափերի կնիքները և ստիպում են վճարել մեծ տուգանքներ «ապօրինի» ջրօգագործման համար:


«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, 2016թ-ին դառնալով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի իրավահաջորդը, ապօրինի է համարում Սարչապետի բնակիչների ջրօգտագործումը, որը բնակիչները ստանում են իրենց իսկ ուժերով քաշած ջրագծերի միջոցով` ունենալով «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ համաձայնություն: Ավելին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Սարչապետ համայնքի բնակիչներին չի դարձնում բաժանորդ` պահանջելով տուգանքների մուծում:


Սարչապետի բնակիչ Ստեփան Առաքելյան. «Ես դիմել եմ «Վեոլիա ջուր»` ջրաչափի տեղադրման և բաժանորդ դառնալու համար և գործավարության համար կատարել եմ համապատասխան վճարում: Սակայն ընկերությունը հրաժարվում է ինձ բաժանորդ դարձնել, չնայած գործավարության համար գումարը հետ չի վերադարձրել: Ինձ տուգանել է 78.875 դրամով` պատճառաբանելով, թե ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից կատարել եմ ապօրինի սպառում: Տուգանքը չվճարելու դեպքում «Վեոլիա ջուր»-ը դիմելու է դատարան»:


Տուգանքի չափը «Վեոլիա ջուր»-ը որոշել է հետևյալ հաշվարկով` ջրի թողունակությունը` 0.716մ3/ժ, բազմապատկել է 24 ժամով: Ստացվել է, որ բնակիչը օրական ծախսում է 17.184 մ3 ջուր,  30 օրվա համար հաշվարկել են 515.52 մ3 ջրի ծախս, որն էլ բազմապատկել են 153 դրամով և ստացել են տուգանքի չափը: «Մենք ջրաչափը դրել ենք, իրենք եկել, նկարել են: Ծախսել ենք մոտ 2000 դրամի ջուր մոտ 1 ամսում, իրենք 80 հազար դրամի տուգանք են գրել»,- ասաց Ստեփան Առաքելյանը:


10 ընտանիք արդեն ստացել է տուգանքի մասին ծանուցում:


«Ես թոշակառու մարդ եմ, որտեղի՞ց ինձ այդքան գումար, որ տուգանք մուծեմ»,- դժգոհեց սարչապետցի Գուրգեն Առաքելյանը:


«Մենք անցած տարվա հոկտեմբերից օգտագործում ենք ջուրը: Ինչո՞ւ մինչև հիմա մեզ չեն տեղեկացրել, որ հիմա նոր սկսել են տուգանել»,- ասաց սարչապետցի Ծովակ Բարոյանը:


«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Սարչապետում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկումը սկսեց իրականացնել Ասիական զարգացման բանկի 40 միլիոն դոլլար վարկային միջոցներով` «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր – լրացուցիչ  ֆինանսավորում» ծրագրի իրականացման արդյունքում: Ծրագիրը իրականացնում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որը մասնակիորեն խմելու ջրագծեր անցկացրեց Սարչապետում: Ներկայումս Սարչապետում շուրջ 200 ընտանիք ջուր ունենալու համար օգտագործում է  սեփական  ուժերով  հորատված արտեզյան   հորերը   և   գոյություն   ունեցող   լոկալ   աղբյուրները: Այդ ջուրը վարակազերծված չէ:  Համայնքի մի քանի ընտանքիներ, «Հայջրմուղկոյուղու» հետ համաձայնության գալով, սեփական միջոցներով ջրագծեր անցկացրեցին, դրեցին ջրաչափեր: Ըստ բնակիչների` 2017թ-ի մայիսին «Վեոլիա ջուրը» կնքեց 11 ընտանիքի ջրաչափերը: Սակայն նոյեմբերին   «Վեոլիա ջուրը» ընկերության Տաշիրի մասնաճյուղի աշխատակիցը պոկեց 7 ընտանիքի ջրաչափերի կնիքները: Հարց է առաջանում, թե որքանով է օրինական նման գործողությունը և տուգանքները և բնակչությանը բաժանորդ չդարձնելը:


«Ջուրը 20 սմ տրամագծով խողովակաշարով շաբաթական 3 անգամ 3-4 ժամով են մղում գյուղ, պատկերացրեք, ինչքան է հետ հոսում, լցվում Տաշիր գետ: Աչքներիս առաջ ջուրը գնում է, իսկ մեզ չեն տալիս»,- ասաց Գևորգ Բարոյանը:


Բնակիչները նշում են, որ չեն հրաժարվում իրենց ծախսած ջրի դիմաց վճարել, եթե «Վեոլիա Ջուր» ընկերությունը դարձնի իրենց բաժանորդ և ընկերության կառավարմանը կհանձնեն իրենց ուժերով քաշած ջրագծերը:


Եթե խնդիրը չլուծվի, պատրաստ են պայքարել մինչև վերջ, ընդհուպ մինչև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակելը:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 355


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v