ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահողների հայտարարությունը ԼՂ հակամարտության մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահողների հայտարարությունը ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ նախարարական խորհրդի Վիեննայում կայացած հանդիպման առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներս՝ ի դեմս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականի, հայտարարում ենք, որ շարունակում ենք միասնաբար հանդես գալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում ՝ հիմնված Հելսինկյան Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը:


Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը բանակցությունների միջոցով այս հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում, որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրապես հաշտեցման միակ ուղի:


Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը հոկտեմբերի 16-ին Ժնևում, ինչպես նաև Վիեննայում դեկտեմբերի 6-ին կայացած արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք գոհունակություն ենք հայտնում բանակցությունների ակտիվացման կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին` կենտրոնացնել իրենց ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ տալու վրա: Հետագա հապաղումը միայն կբարդացնի իրավիճակը և կարող է հարցականի տակ դնել կողմերի հանձնառությունը՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու հարցում:


Հղում անելով շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ միջոցներ ձեռք առնելու երկու նախագահների հանձնառությանը՝ մենք Բաքվին և Երևանին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն: Մենք ողջունում ենք կողմերի՝ համանախագահների առաջարկների դիտարկումը, որոնք նպատակ ունեն վերականգնելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև շփումները և աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ջանքերին՝ անհետ կորածների հետ կապված տեղեկության փոխանակման հարցում առաջ շարժվելու համար: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այս կարևոր մարդասիրական քայլերի ոչ անհրաժեշտ քաղաքականացումից:


Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք հանձնարարել ենք մեր համանախագահներին՝ շարունակել իրենց միջնորդական ակտիվությունը՝ կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկներն առաջ մղելու համար, սակայն շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներինն է:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 429


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v