«Ելք»-ում տարաձայնություններ կան. Փաշինյանը համաձայն չէ Սարգսյանի հետ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Ելք»-ում տարաձայնություններ կան. Փաշինյանը համաձայն չէ Սարգսյանի հետ

Դեռևս 2013 թ.-ի սեպտեմերի 3-ին ՀՀ-ը հրաժարվեց ստորագել ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագիրը և դրա մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը ավելի լուրջ հնարավորություններ էր բացում ՀՀ-ի համար, դրա փոխարեն ՀՀ-ն իշխանության գլխավորությամբ նախապատվություն տալով ԵԱՏՄ-ին, միացավ այդ կազմակերպությանը : 


 Միջադեպից 4 տարի անց, սույն թվականի  նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստան ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը ի տարբերություն 2013թ.-ին նախատեսված համաձայնագրի՝ բավական թույլ և շատ ավելի քիչ հնարավորություններ ընձեռող համաձայնագիր է:


Չնայած այս ամենին գործող իշխանությունը ամեն կերպ փորձեց հրամցնել բոլորին , որ այս համաձայնագրի ստորագրմամբ մեկտեղվում է ՀՀ վարած քաղաքականությունը  «և և » սկզբունքի մեջ: Այդ կերպ վերջիններս տպավորություն ստեղծելով, որ շրջանակային կոնվենցիան  գրեթե հավասար է ասոցացման համաձայնագրին, ինչը իրականում այդպես չէ, և որ այդ պահին պրոպագանդվող ամենամեծ ստերից մեկն է :


 Այս ֆոնին հետաքրքիր է եվրոպամեդ ընդդիմադիր քաղաքական գործիչների պահվածքը, մասնավորապես «Ելք»-ի , երբ նոյեմբերի 24-ին Արմեն Աշոտյանը՝ իր ֆեյսբուքյան էջում  Բրյուսելից  գրառում կատարեց գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին, Ելք խմբակցության անդամ, Հանրապետություն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը շնորհավորելով Արմեն Աշոտյանին գրել է. «  Շնորհավոր…

Ապրեն նրանք, ովքեր քրտնաջան աշխատեցին փաստաթուղթը կազմելու և նրանում ամեն բառը մեզ շահեկան դարձնելու վրա։ Էս պարագայում գարեջուրը միանշանակ վաստակել եք։ Անուշ լինի, աչքներս լույս.
»:


Հետաքրքրականն այն է, որ նույն դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը տրամաբանորեն հակառակ կարծիքը ունենալով,  Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարի եթերում հայտնել է, որ չպետք է շնորհակալություն հայտնել իշխանություններին նման թույլ փաստաթուղթ ստորագրելու համար , մասնավորապես նշելով որ . նման պարագայում իշխանություններին շնորհակալություն հայտնելը  հավասար է, որ շնորհակալություն հայտնեք իշխանություններին , որ մենք դեռևս ողջ ենք և մահացած չենք. «նկատի ունեմ , այն ինչ որ տեղի է ունեցել մենք աջակցում ենք , որ Եվրոպայի հետ հարաբերությունները կարգավորվեն, բայց էդ կենացները ես չեմ հասկանում. դա մոտավորապես նշանակում է՝ եթե մենք կենդանի ենք, ուրեմն պետք է շնորհակալություն հայտնենք իշխանություններին. այդ ինչ մոտեցում է»:  


Ստացվում է , որ «Ելք» դաշինքի առանցքային գործիչներից՝ Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը  նույն հարցի վերաբերյալ ամբողջովին տարբեր մոտեցումներ են դրսևորում, և սա տպավորություն է ստեղծում, որ դաշինքի ներսում տարաձայնություններ կան շրջանակային համաձայնագրի մեկնաբանման վերաբերյալ և դաշինքի ներսում կա մի հատված, որը  այս առումով գովաբանում և ողջունում է իշխանությանը, աջակցելով  իշխանական քարոզչամեքենայի աշխատանքներին, ստեղծելով տպավորություն , որ շրջանակային համաձայնաիրը գրեթե նույն ասոցացման համաձայնագիրն է :


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 330


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v