Նախագահն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Նախագահն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից:


«Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետև այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ»,- ասել է Նախագահ Սարգսյանը՝ այդ ամենում կարևորելով ակտիվ փոխայցելությունները, որոնց շրջանակներում միայն վերջին մի քանի ամիսներին Հայաստան են այցելել ՌԴ կառավարության նախագահը, արդյունաբերության, կրթության, առողջապահության նախարարները, այս օրերին կայանում է արտգործնախարարի այցը:


Հանրապետության Նախագահը նշել է նաև համատեղ անցկացված բազմաթիվ միջոցառումները՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը, ամսվա սկզբին անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի հոբելյանական 30-րդ նիստը:


Նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, Նախագահն ընդգծել է, որ այսուհետ ևս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ:


Արտգործնախարար Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները, ում հետ Հայաստանի Նախագահն օրերս պաշտոնապես բացեց «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը»՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով:

Նախարարը հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում գործընկերոջ հետ ունեցած հանդիպման և քննարկումների արդյունքները:


«Ձեզ հետ միասին այսօր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը մասնակցելուց բացի, մենք Էդվարդ Նալբանդյանի հետ շատ մանրամասն բանակցություններ ենք վարել, ելույթ ենք ունեցել զանգվածային լրատվության միջոցների առջև, դիտարկել ենք մեր դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության բոլոր ոլորտները, ինչի մասին Դուք բավականին հանգամանալից նշեցիք: Չեմ կրկնվի, քանի որ իրականում, չկա մարդկային գործունեության որևէ ոլորտ, որում Ռուսաստանն ու Հայաստանը չունենան գործնական փոխգործակցության ոչ թե ձևական, այլ իրական մեխանիզմ: Այն, որ Դուք բարձր եք գնահատում արտաքին քաղաքականության ոլորտում մեր համագործակցությունը, մեզ համար մեծ պատիվ է: Կաշխատենք արդարացնել Ձեր և Ռուսաստանի նախագահի վստահությունը»,- Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 412


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v