Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի գլխավորած պատվիրակության հետ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի գլխավորած պատվիրակության հետ: Բարձր գնահատելով Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ բանկի հետ փոխգործակցության շրջանակում վերջին տարիներին նախանշված բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում և աչքի են ընկնում իրենց արդյունավետությամբ:


«2012թ.-ից սկսած Երևանի քաղաքապետարանն ակտիվ համագործակցում է Ասիական զարգացման բանկի հետ, և ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու արդյունավետ, ինչի վառ ապացույցը տարեցտարի կյանքի կոչվող համատեղ ծրագրերն են ու դրանց շարունակականության ապահովումը: Այդ համատեքստում է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը, որի արդեն իրականացված հատվածների արդյունավետությունը տեսանելի և շոշափելի է բոլորի համար: Առիթն օգտագործելով՝ պետք է իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեմ բանկի հայաստանյան թիմից, ովքեր մեր թիմի հետ համատեղ օր ու գիշեր անում են հնարավորը, որպեսզի նախանշված բոլոր ծրագրերն իրականացվեն պատշաճ ու սահմանված ժամկետներում», — նշել է Տարոն Մարգարյանը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգն իր հերթին գոհունակություն հայտնելով համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից, ընդգծել է, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի և լուրջ գործընկեր է բանկի համար:


«Ասիական զարգացման բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված են իսկապես հրաշալի հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն է տալիս նախաձեռնված բոլոր ծրագրերը հասցնել ավարտին ու մեկնարկել նոր նախագծեր: Ի դեպ, պարոն քաղաքապետ, արդեն հասցրել եմ նաև հենց տեղում ծանոթանալ Ձեր նշած ճանապարհային ծրագրի ինչպես իրականացված, այնպես էլ ընթացքում գտնվող հատվածներին ու, առիթն օգտագործելով, իմ գոհունակությունն եմ հայտնում երկու թիմերի համատեղ սերտ աշխատանքի արդյունքներից, որի շնորհիվ ապահովվել է թե՛ աշխատանքների պատշաճ կազմակերպումը և թե՛ որակը: Վստահեցնում եմ Ձեզ, որ Երևանն առանձնահատուկ տեղ ունի մեզ համար, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու համագործակցությունը՝ ընդլայնելով ուղղություններն ու ծրագրերը», — նշել է Վենցաի Ժանգը:


Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով համագործակցության շրջանակների և ուղղությունների ընդլայնմանը, առանձնակի կարևորել է տրանսպորտային բարեփոխումների և վերելակային տնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ընդգծել, որ այս երկու ուղղություններով առաջիկա տարիներին Երևանում ծրագրային հստակ քայլեր են ձեռնարկվելու, որի շրջանակում ակնկալվում է նաև Ասիական զարգացման բանկի գործուն մասնակցությունը:


Այս մասով ևս Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգը վստահեցրել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Երևանի քաղաքապետարանին:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 428


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v