Այո, Էդիկ Գրիգորյանին սպանել են » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Այո, Էդիկ Գրիգորյանին սպանել են

Էդիկ Գրգորյանը պատմում էր, թե ինչպես էին ձմեռվա ցրտին լուսամուտները բաց ցուրտ –10 աստիճան խցում վրան սառը ջուր լցնում ու առավոտ գալիս, որ ստանան իրենց ուզած պատասխանը` թե Քոչարյանն է պատվիրել հոկտեմբերի 27֊ը:


2009֊ին լուսնկարիչ Իննա Մխիթարյանի հետ այցելեցինք ցմահ դատապարտվածների այն խուցը ուր նստած էին Հոկտեմբերի 27-ի գործով Դերենիկ Բեջանյանն ու Էդիկ Գրիգորյանը, Դրոյի գործով Արսեն Արծրունին, և թաղապետ Զատիկյանի որդու սպանության գործով Արսեն Առուշանյանը։


Տպավորությունս այն էր, որ ցմահ դատապարտված մարդիկ կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել են։ Սակայն ընդհանուր մթնոլորտում տարբերվում էր Էդիկ Գրիգորյանը՝ կենսախինդ, վստահ ու շատ խիզախ։ Շեշտում եմ խիզախությունը, քանի որ շատ դժվար է ուժ ունենալ դիմանալ ահավոր խոշտանգումներին, հզոր ճնշող ապարատին ու չվախենալ Վազգեն Սարգսյանի ահարկու շրջապատից։ Չէր զղջացել իր արարքի համար, միևնույն ժամանակ ասում էր որ որևէ մեկին սպանելու նպատակ չի ունեցել, և ինքը ոչ մեկին չի սպանել(կարծեմ բոլորին սպանել էին Հունանյան եղբայրները)։

Վստահ էր որ մի օր այնպիսի արդարադատություն է լինելու որ ազատություն կստանա։


Հայկական մամուլը Էդիկի մահը համարակալում է՝ որպես հոկտեմերի 27֊ի գործով 9֊րդ մահ։ Ենթատեքստով փորձում են ներկայացնել թե ինչպես հոկտեմբերի 27֊ի այլ մասնակիցներին ու կասկածյալներին, այնպես էլ Էդիկին սպանել են թաքցնելու համար հոկտեմբերի 27֊ի պատվիրատուներին։ Անունների թվարկման անհեթեթությունն ակնհայտ է դառնում երբ տեսնում ենք նրանց մեջ Տիգրան Նաղդալյանի անունը, ի՞նչ է դուրս գալիս՝ Նաղդալյանին սպանեց Վազգեն Սարգսյանի եղբայրը, որ թաքցնի՞ պատվիրատուներին։ Կարծեմ անհեթեթ է հնչում։ Այդ Անհեթեթությունը ակնհայտ է դարձնում նաև հասարակության անտարբերությունը այս մահերի նկատմամբ. Նաիրի Հունանյանի քեռին՝ Վռամ Գալսյանը փակ նիստում պատմել էր թե ինչ ահավոր խոշտանգումների են իրեն ենթարկել։ Պաշտոնապես նրա մահը ինքնասպանության արդյունք էր։ Գուցե նրան սպանե՞լ են։ Գուցե։ Բայց մինչ այդ վարկածը առաջ քաշելը կարելի էր քննել թե այդ ի՞նչ խոշտանգումներ են եղել, և արդյո՞ք դրանք կարող էին հասցնել ինքնասպանության։


Հոկտեմբերի 27֊ից հետո ահաբեկիչների խումբը Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերների ձեռքում էր՝ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր գործը վարում, գլխավոր դատախազն էր Վազգենի ընկեր արարատցի Բորիս Նազարյանը, վարչապետն էլ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Կալանավորների մոտ ազատ ելքումուտք ունեին գեներալները՝ Մանվել և այլն։ Եթե ակտիվիստներն ու մամուլը հոկտեմբերի 27֊ի կազմակերպիչ են փնտրում, ապա այս անձանցից գուցե պահանջեն, հարցնեն՝ էդքան տանջեցիք այդ մարդկանց, ի՞նչ պարզեցիք, ո՞վ էր պատվիրատուն։ թե չէ 20տարի անց էլ ամեն մեկի մահից հետո կրկին խոսելու են հետքերը վերացնելու մասին։ Ահա Էդիկ Գրիգորյանը իր մի նամակում ինչ է գրում.

«դո՜ւ, Ջհանգիրյան, բախտավոր աստղի տակ ես ծնվել: Նախագահները, հատկապես վերջին երկուսը, քո նկատմամբ քնքուշ, քրիստոնեական սիրով են լցված: Ռ.Քոչարյանի օրոք «Հոկտեմբերի 27-ի» նախաքննությունը, պաշտոնական դիրքդ չարաշահելով, վերածեցիր պետության դեմ դավադրության: Քո հրամանով մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք: Ամենաստոր քայլին էլ գնացիր, երբ փորձեցիք երեխայիս առևանգել, որպեսզի հանձնվեմ: Իսկ ինչպե՞ս վարվեց Քոչարյանը: Նա նույնիսկ քեզ չանհանգստացրեց: Քո պաշտոնը ոչ միայն պահպանեց, այլև հետագայում բարձրացրեց»:


 Այո, Էդիկ Գրիգորյանին սպանել են, բայց ոչ այն պատճառով որ Հոկտեմբերի 27֊ի խմբից էր, այլ որ Հայաստանի իրավապահ համակարգի համար կալանավորի կամ ընդհանրապես մարդու կյանքը ոչինչ է, նրան սպանել են քանի որ բանտի տնօրինությունը թույլ չի տվել որ Էդիկին տեղափոխեն հիվանդանոց։ Այդ նույն համակարգը սպանեց նաև Հաց բերողին։ Սակայն եթե ընդունեն որ համակարգի մարդկանց անսիրտ լինելու պատճառով է Էդիկը մահացել, կամ խոշտանգումների պատճառով է Վռամը կախվել, հանկարծ կարեկցանք կառաջանա նրանց նկատմամբ, իսկ հոկտեմբերի 27֊ի խմբին կարկցելը չի տեղավորվում հայ քաղաքացիական հասարակության օրակարգում։


Գրում է հրապարակախոս Վահան Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 311


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v