Հայաստանի շրջափակումը խորանում է. Ադրբեջանը հաջողում է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Հայաստանի շրջափակումը խորանում է. Ադրբեջանը հաջողում է

Հոկտեմբերի 30-ին  Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը:


Բացման արարողությանը ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ու այլ բարձրաստիճան հյուրեր:


Այս երկաթգծի բացումը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային խոշոր ծրագրերից: Սա Հայաստանի մեկուսացման խորհրդանիշերից մեկն է: Թուրքիան և Ադրբեջանը անում են ամեն բան, որպեսզի Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային ծրագրերից: Եվ սա կարծես նրանց մոտ ստացվում է:


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման լուրը դեռ չմարսած մեկ այլ լուր ենք լսում, որը նույնպես խոսում է տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի դուրս մնալու մասին: Առաջիկայում Թեհրանում կհանդիպեն ՌԴ նախագահ Պուտինը, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Իրանի նախագահ Ռոհանին: Այս դեպքում ևս քննարկվելու են տարածաշրջանային ծրագրեր, այդ թվում էներգետիկ համագործակցության հարցեր: Փաստորեն Ռուսաստանը նախընտրում է տարածասշրջանային ծրագրեր իրականացնել, ոչ թե տարածաշրջանում իր միակ ռազմավարական դաշնակից Հայաստանի, այլ Ադրբեջանի հետ:


Մենք գիտենք, որ վերջին տարիներին քննարկվում է Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցման հարցը, որը Իրանը ցամաքային ճանապարհով կկապի Ռուսաստանի հետ: Ինչ է անելու մեր երկիրը, երբ Ադրբեջանին հաջողվի համաձայնության գալ  Իրանի հետ ու կառուցվի Հայաստանը շրջանցող Իրան-Ադրբեջան երկաթգիծը: Այդ դեպքում Հայաստանը կգտնվի ՌԴ-ի ամբողջական և խիստ վերահսկողության ներքո:


Ռուսաստանին ևս ձեռնտու է Հայաստանի նման մեկուսացումը ու պատահական չէ, որ նա խրախուսում է տարածաշրջանային բոլոր այն ծրագրերը, որից Հայաստանը դուրս է մնում:


Ի դեպ Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցմանը աջակցում է հենց ՌԴ-ն: Մեր դաշնակիցը անգամ պատրաստ է ֆինանսավորել Հայաստանը շրջանցող այս նախագիծը:  Ռուսաստանի երկաթգծի նախկին տնօրեն Յակունինը հայտարարել էր, որ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը այնքան էլ խելամիտ չէ, քանի որ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգիծն ավելի ձեռնտու է տնտեսապես:


Հայաստանի իշխանությունները իսկապես մտորելու շատ բան ունեն: Օղակը մեր երկրի շուրջ սեղմվում է, իսկ մեր ոխերիմ դաշնակից Ռուսաստանը ամեն բան անում է, որպեսզի այդ գործընթացը արագ ավարտին հասցվի ու Հայաստանի համար արտաքաին աշխարհին նայող միակ պատուհանը դառնա Ռուսաստանը:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 417


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v