Սերժ Սարգսյանն այցելելու է Արթուր Բաղդասարյանին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Սերժ Սարգսյանն այցելելու է Արթուր Բաղդասարյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Ակադեմիայից մեզ հայտնեցին, որ լրանում է բուհի 15-ամյակը, եւ այցն այդ առթիվ է:


Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ բուհի աշխատակիցներին հրահանգվել է մինչեւ ժամը 20:00-ն չլքել աշխատավայրը, նախագահի անվտանգության աշխատակիցները երեկոյան պետք է այցելեն բուհ՝ ստուգելու անվտանգության հետ կապված հարցեր:


Բուհի ուսանողներից մեկը մեզ հայտնեց, որ այսօր իրենց կուրսը պետք է քննություն հանձներ, ինչը նախապես պլանավորված էր: Սակայն այցի պատճառով այն հետաձգվել է, նշանակվել շաբաթ օրը: Եվ, բացի այդ, ուսանողներին հրահանգվել է դասի չգալ: «Մի քանի օր է՝ բուհի ղեկավարությունը խառն է, գլխակորույս նախապատրաստվում են երկրի ղեկավարի այցին»,- ասաց մեր աղբյուրը:


Նշենք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ռեկտորը՝ նույն կառույցի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով մի քանի ամիս առաջ՝ ԱԺ վերջին ընտրություններից հետո է նշանակվել այդ պաշտոնում:


ՀՎԿ-ն, նշենք, չնչին տոկոսներ հավաքեց ընտրություններում՝ զրկվելով պատգամավորական մանդատներից: Ակնկալվում է, որ այս այցելությունից հետո կլուծվի Բաղդասարյանի եւ նրա ներկայացրած քաղաքական ուժի ճակատագրի հարցը: Բաղդասարյանը, ինչպես հայտնի է, լռության ուխտ է պահում ապրիլյան ընտրություններից հետո՝ չարձագանքելով երկրում ընթացող եւ ոչ մի պրոցեսի»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 320


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v