5500 պետական աշխատող պետք է կրճատվի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

5500 պետական աշխատող պետք է կրճատվի

ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է քննարկվել «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:


ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին «Ելք» խմբակցության  պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության աշխատողների աշխատավարձերը և հավելավճարները աճում են շուրջ 6%–ով, այսինքն՝ 56 մլրդ դրամից 57 մլրդ են դառնում, բայց միաժամանակ Կառավարությունը հայտարարում է, որ 5500  պետական աշխատող պետք է կրճատվի:


Մարուքյանի հաջորդ հարցը վերաբերում էր կապի  ծառայություններին: Ըստ նրա` կառավարման ապարատում այս ծառայությունների համար շուրջ 500 մլն-ի ավելացում կա բյուջեով:


«Այսինքն՝ 40% կապի ծառայություների ծախսն ավելացել է, երբ մենք պատգամավորների թիվը կրճատել ենք, մարդկանց թիվը կրճատվել է, բայց ծախսերն ավելացել են»,-հարցրեց նա:


Ջանջուղազյանը նշեց, որ աշխատավարձի աճը երեք գործոնով է պայմանավորված,  առաջինը բնականոն աճն է՝ օրենսդրությամբ նախատեսված: Բացի դրանից, ըստ նրա, աշխատավարձերը հաշվարկվում են փոխարժեքը հաշվի առնելով, ինչպես նաև դա պայմանավորված է պետեկամուտների կոմիտեում տեղի ունեցած բարեփոխումներով:


 


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 413


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v