Ավելի որակյալ խաղաղություն, քան հիմա, շատ երկար ժամանակ չենք ունենալու » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ավելի որակյալ խաղաղություն, քան հիմա, շատ երկար ժամանակ չենք ունենալու

Բանակում կարգապահական խախտումների, արտակարգ պատահարների խնդիրը եղել է, կա ու կմնա ակտուալ: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասպիսի դիտարկում է արել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում:

«Ես ֆունդամենտալ լուծումների կողմնակից եմ: Ստորին զորային օղակներում՝ դասակում և վաշտում պետք է ունենալ բացարձակ վերահսկողություն անձնակազմի վրա: Դասակի ու վաշտի հրամանատարների խնդիր ունենք, ռազմական կրթության խնդիր կա, նախաձեռնություններն էլ կոչված են այդ կրթության որակը բարձրացնելուն և գրագետ, հայրենիքը սիրող մարդկանց բանակ բերելուն»,-ասել է Դավիթ Ջամալյանը:

Նրա դիտարկմամբ՝ դասակ օղակում, որն ամենաստորին օղակն է, խնդիր ունենք, բոլորին է հայտնի: Նորանշանակ սպաներ են հրամանատարները, բայց միևնույն ժամանակ ամենապատասխանատու օղակն է, որովհետև անմիջական շփում է ենթադրում զինծառայողների հետ:

«Սպայակազմի մի զգալի մասը, դասակ օղակում կայանալով, տեղափոխվում է վաշտ օղակ, որպես արդեն կայացած վաշտի հրամանատար: Գումարտակի և ավելի բարձր օղակների հրամանատարներն արդեն կայացած են, ունենք փայլուն հրամանատարներ: Երբ համակարգում էի, Սեյրան Օհանյանը շատ սկզբունքային նշանակություն էր տալիս վաշտի կայացմանը: Հիմա մենք տեսնում ենք նախաձեռնություն՝ դասակ օղակի կայացմանը նոր ավյուն հաղորդելու, խոսքը հենց «Պատիվ ունեմ» ծրագրի՝ այդ եռամյա ծառայության մասին է: Բակալավրիատն ավարտած բարձրագույն կրթությամբ շրջանավարտներին ընտրություն անելու հնարավորություն է տրվում»,-պարզաբանել է փորձագետը:

Նա հիշեցրել է, որ ծրագրով նախատեսվում է կա՛մ 2 տարի ժամկետային պարտադիր զինծառայություն, կա՛մ սպայական կոչում և որպես հրամանատար դասակ օղակում սպայական ծառայություն:

«Սա շատ կարևոր բան է, հույս ունեմ, որ նախաձեռնությունը կյանքի կկոչվի, կգտնվեն շնորհալի երիտասարդներ, որոնք հուսալի, կանխատեսելի դրամական բավարարման և այլ սոցիալական պաշտպանության հանգամանքներ հաշվի առնելով՝ կընտրեն այդ ուղին: Եթե մենք դասակ օղակն ուժեղացնենք, ինչպես նաև սերժանտական պայմանագրային ինստիտուտը որակյալ կադրերով համալրենք, արտակարգ պատահարները կնվազեն: Որպես կանոն, արտակարգ պատահարները վատ վերահսկողության արդյունք են»:

Դավիթ Ջամալյանի գնահատմամբ՝ հրադադարի վիճակն այն ամենաորակյալ խաղաղությունն է, որ մենք ունենալու ենք մոտ ապագայում, ավելի որակյալ խաղաղություն, քան հիմա մենք չենք ունենալու:

«Ես Ադրբեջանի բարիդրացիությանը չեմ հավատում, ես հավատում եմ ուժի դիրքերից քիչ թե շատ կանխատեսելի կայուն իրավիճակին: Ես հավատում եմ ուժի դիրքերից խաղաղություն պարտադրելուն, բայց բարիդրացիությանը, խաղաղ սահմաններին չեմ հավատում, և խնդրով զբաղվողներս իրավունք չունենք մոլորեցնելու մարդկանց: Ավելի որակյալ խաղաղություն, քան հիմա, մենք շատ երկար ժամանակ չենք ունենալու: Այո, հրադադարի պայմանները ենթադրում են անորոշություն, իսկ մարդկային էությունն անորոշությունը ժխտում է, մարդ միշտ փորձում է ապագան կանխատեսելի դարձնել: Պատերազմի հեռանկարը տագնապների տեղիք է տալիս»,-վերլուծել է ռազմական փորձագետը:

Նա կանխատեսել է, որ մենք այլ տարբերակ չենք ունենալու, այս պայմաններում ենք ապրելու, արարելու և հրադադարի պայմանները, մշտական արտաքին վտանգը պետք է դառնա պետական շինարարության խթան, մոբիլիզացնող, պետությունն իբրև բացարձակ արժեք ընկալումն ամրապնդող հանգամանք:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 430


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v