ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ՝ Մերձբալթյան երկրներում մի ամբողջ դիվիզիա է տեղակայել. ՌԴ ՊՆ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ՝ Մերձբալթյան երկրներում մի ամբողջ դիվիզիա է տեղակայել. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ փաստացիորեն մի ամբողջ դիվիզիա է տեղակայել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նրա խոսքով՝ անցկացված ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժություններն ուղեկցվել են արևմտյան ԶԼՄ-ների հիստերիայով՝ դրանց «ոչ թափանցիկության», զինված ուժերի «հիբրիդային» գործողությունների, ինչպես նաև այն մասին, որ Ռուսաստանը թողել է իր «հարվածային խմբավորումը» Բելառուսում:


Կոնաշենկովը նշել է, որ այդ ընթացքում Լեհաստանում և մերձբալթյան երկրներում «Արևմուտք-2017» զորավարժությունների ֆոնին տեղի էր ունենում «Ատլանտյան վճռականություն» գործողության ծրագրի համաձայն տեղակայված ԱՄՆ զինված ուժերի 3-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի ռոտացիան: Այդ բրիգադի ամբողջ տեխնիկան պետք է մնար, իսկ անձնակազմը պետք է փոխարինվեր ԱՄՆ զինված ուժերի 2-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի զինծառայողներով:


Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանի նախապատրաստվող ներխուժման մասին խոսակցությունների ֆոնին Լեհաստան առանց աղմուկի ժամանել է 2-րդ բրիգադը և տեղակայվել այնտեղ իր տեխնիկայով: Միևնույն ժամանակ, Լեհաստանում և մերձբալթյան պետություններում մնացել է նաև 3-րդ բրիգադի թողած ռազմական տեխնիկան:


«Այդկերպ, չնայած ռուսական սահմանների մոտ տեղակայվող զորքերի «աննշանության» մասին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բոլոր հայտարարություններին, դե ֆակտո այժմ տեղակայված է արդեն ոչ թե բրիգադ, այլ ԱՄՆ ԶՈւ մի ամբողջ դիվիզիա»,- նշել է Կոնաշենկովը:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 578


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v