ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել են ՊԳԿ ընթացիկ և առաջիկա ծրագրերը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել են ՊԳԿ ընթացիկ և առաջիկա ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության վերջին տարիների գործունեությունը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՊԳԿ փորձագետներ, նախարարության այլ պատասխանատուներ:


Հանդիպման սկզբում Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը ներկայացրել է 2012-2015 թվականների ՊԳԿ առաջնահերթությունների ծրագրային շրջանակը, որը ներառում էր մասնավորապես փոքրամասշտաբ ֆերմերային տնտեսությունների ապրուստի միջոցների մրցունակությանը, բուսաբուծությանը և բույսերի պաշտպանությանը, անասնապահությանը և կենդանիների առողջությանը, անտառային տնտեսությունների, ձկնաբուծության և ակվակուլտուրայի զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսական վիճակագրությանն առնչվող հարցեր:


Գայանե Նասոյանն իր զեկույցում հանգամանորեն անդրադարձել է յուրաքանաչյուր ծրագրի շրջանակում ՊԳԿ կողմից իրականացված աշխատանքներին, գրանցված արդյունքներին: Նա ընդգծել է, որ 2012-2015 թվականների ընթացքում կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերին, այդ թվում՝ ծիրանի և խաղողի գենետիկ ռեսուրսների պահպանմանը և օգտագործմանը, Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողությանը, սպանդանոցների և անասնաբուժական ծառայություններին, անտառապատմանը և անտառավերականգնմանը, հացահատիկային մշակաբույսերի և սերմնաբուծության, գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացմանը:


2016-2020 թվականների ՊԳԿ առաջնահերությունների ծրագրային շրջանակում Գայանե Նասոյանը հատկապես կարևորել է բնական պաշարների կայուն օգտագործումը, աղետների ռիսկերի նվազեցումն ու կառավարումը, կենդանիների առողջությունը, բույսերի պաշտպանությունը և սննդամթերքի անվտանգությունը, ինչպես նաև պարենային և սնուցման ապահովությունն ու աղքատության կրճատումը:


Մասնավորապես կարևորվել են «Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում» և «Ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործումը Հայաստանում» ծրագրերը:


Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին հանդիպման ներկայացրել է այդ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, կատարված հետազոտությունները, մատուցված խորհրդատվական ծառայությունները, կազմակերպված դասընթացները, տպագրված գրքույկները, ուղեցույցներն ու տեղեկատվական թերթիկները:


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի առաջարկով հանդիպման մասնակիցները պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ` Հայաստանում ՊԳԿ ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկներն ուսումնասիրելու և դրանց շարունակականության ապահովման հնարավորությունը քննարկելու նպատակով:




ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և


հասարակայնության հետ կապերի բաժին

<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 493


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v