Արմավիրի մարզի Այգեվան գյուղի «Դեղձանոցներ» կոչվող այգիները ճանապարհի հետ անշուք են դառնում: Ճանապարհի ողջ երկայնքով ջրի պակասից չորացած ծառեր են, ծառերի վրա մնացած ու թոշնած կամ գետնին ընկած դեղձեր: Այս մասին տեղեկացնում է Հետք էլեկտրոնային պարբերականը:
Գյուղացիները բողոքում են, որ այս տարի մեծ վնասներ են կրել, քանի որ ոռոգման ջուր չունենալու պատճառով մրգի որակը ցածր է եղել, մթերումը ցածր գնով է արվել, բացի այդ` մեծ քանակությամբ դեղձ ծառերին չիր է դարձել, և այգեպանները, պարտադրված, դրանք անասուններին են տվել` որպես կեր։
Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք սա առաջին դեպքը չէ, որ գյուղացիները զրկվում են ոռոգման ջրից: Նախկինում մի քանի անգամ Politik.am-ը անդրադարձել էր նմանատիպ խնդրի, որը առկա է Արարատի մարզի երկու տասնյակից ավել գյուղում:
Փաստորեն սա կառավարություն անակնկալն է գյուղացիների համար: Հիմա գյուղացիները պետքէ վախենան ոչ միայն բնական աղետից, այլ նաև անգործունակ պաշտոնյաներից: հետաքրքիր է կառավարությունը կփոխհատուցի գյուղացիների կրած միլիոնավոր դրամների հասնող վնասը, թե այս անգամ էլ մոռացնել կտան անլուծելի խնդիրների առաջ կանգնած գյուղացիներին հուզող հարցերը: