Ինչու են «փչացնում» Սահակ Մինասյանին. ով է կանգնած այս ամենի հետևում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ինչու են «փչացնում» Սահակ Մինասյանին. ով է կանգնած այս ամենի հետևում

Արդեն մոտ տասն օր է, ինչ Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում` անժամկետ դասադուլ, բաց նամակ Հանրապետության նախագահին եւ վարչապետին, բաց նամակ ԿԳ նախարարին, տասնհինգ տոննա այսպես կոչված հին գրքերի հանդեպ գրեթե բարբարոսական վերաբերմունք եւ այլն, եւ այլն: Նման երեւույթներ սպասելն օրինակ ԵՊՀ-ում արդեն ֆանտաստիկայի ժանրից կարելի է համարել, բայց Գյումրու Մայր Բուհը կարծես թե այստեղ էլ աչքի ընկավ գյումրեցիական իր ինքնուրույնությամբ:


Ինչ խոսք, սա բավական բարդ խնդիր է եւ ունի բազմաթիվ նուրբ շերտեր: Գործող ռեկտոր Սահակ Մինասյանը նաեւ Շիրակի մարզի հանրապետական կուսակցության կառույցի ղեկավարն է, ով քավոր սանիկական հարաբերություններ ունի ԱԺ պատգամավոր կրկին հանրապետական Արման Սահակյանի հետ, զուգահեռաբար նաեւ երբեք էլ լավ հարաբերություններ չի ունեցել Շիրակի մարզի նախկին մարզպետ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանի հետ: Գործող մարզպետն էլ կրկին ՀՅԴ-ական է, ԿԳ նախարարի պորտֆելն էլ պատկանում է ՀՅԴ-ին: Գյումրիում խոսակցություններ են պտտվում, որ ՀՅԴ-ն ունի իր թեկնածուն ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար եւ ներկայիս գործընթացը բավական օրինաչափ կարելի է համարել հանրապետական Սահակ Մինասյանին այսպես ասած «փչացնելու» գործում, հատկապես, որ Սահակ Մինասյանը հանրապետականի ղեկավար շրջանակներում եւ Հանրապետության նախագահի մերձավոր շրջապատում գտնվող որոշ անձանց հետ ունի հնուց եկող խնդիրներ, որոնք ժամանակ առ ժամանակ, ըստ սրացման պարբերականության, նույնիսկ արտացոլվել են մամուլում: Թվում էր, թե ԿԳ նախարարը պետք է մեկ ընդ միշտ այս խնդիրը լուծած լիներ արդեն, սակայն անհասկանալիորեն ձգում է:


Գյումրիից որոշ աղբյուրներ նշում են, որ Լեւոն Մկրտչյանը արդեն բավականին կոշտ զրույց ունեցել է Սահակ Մինասյանի հետ, սակայն սա Բուհի խմորումներում կարծես թե բավարար արդյունք չի ունեցել եւ պարզեիպարզ կարելի է հասկանալ, որ այստեղ անհրաժեշտ է, որպեսզի նախարարը անձամբ գա Գյումրի: Իհարկե Լեւոն Մկրտչյանի այս հապաղումը կարելի է մեկնաբանել որպես զգուշավորություն ՀՅԴ-ի կողմից, հաշվի առնելով, որ հակառակ կողմում կոալիցիոն գործընկեր կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է: Սակայն նաեւ չպետք է երբեք բացառել, որ այս հապաղումը նպատակ ունի նաեւ ավելի խորացնելու ներբուհական ճգնաժամը եւ բանը հասցնելու արդեն իրավական գործընթացներին, հատկապես որ օրերս հայտարարություն տարածվեց Գլխավոր դատախազության կողմից, որ ՀՀ Գլխավոր դատախազը հանձնարարել է Շիրակի մարզի դատախազին ուսումնասիրել Հանրապետության նախագահին եւ վարչապետին ՇՊՀ երկու դասախոսների գրած բաց նամակում առկա որոշ դրվագներ, հասկանալու համար, թե արդյոք նկարագրվածում կան տարրեր որոնք կարող են գրավել իրավապահների ուշադրությունը:


Մյուս կողմից, զարմանալի է, որ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանից որեւէ արձագանք չկա, հատկապես, որ գյումրեցիները միակարծիք են որ անցած ԱԺ ընտրություններում Սահակ Մինասյանը եւ իր թիմը, ներառյալ ազգականները ժրաջանորեն աշխատել են Արման Սահակյանի օգտին: Արդյոք Արման Սահակյանը որոշել է չխառնվել այս խնդրին, թե գործում է հետկուլիսային եղանակով, բարդ է ասել, սակայն նույնիսկ եթե հետկուլիսային գործողություններով է փորձում սատարել Սահակ Մինասյանին, ապա շատ զգույշ է իր քայլերում, քանի որ չի բացառվում, որ Հանրապետության նախագահի շրջապատից զգուշացում ստացած լինի` չխառնվել:


Մյուս վարկածի համաձայն էլ, հնարավոր է, որ ՀՅԴ-ն, ի դեմս ԿԳ նախարարի, քանդում է այն համակարգը, որի ճարտարապետն է եղել Արմեն Աշոտյանը նույն ոլորտի համակարգումն իրականացնող գերատեսչությունը ղեկավարելիս, այսինքն թե կրթական համակարգը ապակուսակցականացնում է, /կամ ապահանրապետականացնում/, մի բան, որ Լեւոն Մկրտչյանը մի քանի անգամ իր հանրային խոսքում եւս ուղիղ կամ ակնարկային կերպով հայտարարել է:


Սահակ Մինասյանը գյումրեցիների աչքում այնքան էլ բարձր համարում չունի եւ համարվում է հանրապետականի «տոկոս խփելու» գործընթացի հիմնական կազմակերպիչը Շիրակի մարզում: Ասում են նաեւ, որ այն, ինչ կատարվում է հիմա, պետք է ավելի շուտ լիներ, սակայն Մելիք Ադամյան 2-ում որոշել են խնայել, քանի որ նա պետք էր դեռ այն ժամանակվա համար առաջիկա, իսկ հիմա անցած ԱԺ ընտրությունների համար, իսկ այժմ արդեն նրա կարիքը չի զգացվում: Այլապես, հանրապետականը կպայքարեր եւ չէր հանդուրժի, որ Սահակ Մինասյանին հանեին մարզի կրթության վարչության պետի պաշտոնից եւ որպես մխիթարանք տային բուհի ռեկտորի պաշտոնը:


Ի դեպ այսօր արդեն հայտնի դարձավ, որ ուսանողները դիմել են անժամկետ դասադուլի: Եթե այս իրավիճակը չհարթվի, ապա հնարավոր է, որ ուսանողները, որոնք տարեկան յուրաքանչյուրը մի քանի հարյուր հազար դրամ վարձավճարտվողներն են, հեռանան բուհից այլ բուհեր եւ այստեղ արդեն իրոք կարող է լուրջ ֆինանսական խնդիր առաջանալ ՇՊՀ-ում: Ի վերջո եղանակ պատվիրում է նա, ում փողն է, եւ սա միշտ ակտուալ ու պարզ ճշմարտություն է:Թերեւս սա է եղել պատճառը, որ Սահակ Մինասյանն այսօր բանակցել է ուսանողների հետ:


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 305


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v