Դադարեցնել ՌԴ կողմից զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում. հայտարարություն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Դադարեցնել ՌԴ կողմից զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում. հայտարարություն

Բազմիցս անդրադարձել ենք ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությանը, որը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ սկզբունքներին:


Վերջին չորս տարիների ընթացքում՝ 2014-17թթ., ըստ մեր գնահատականների, միայն հայկական կողմից զինված ուժերում մահացությունների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը հետևանք է հրադադարի ռեժիմի խախտումների: Ավելին, 2016թ. ապրիլի 2-ից 5-ը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցան աննախադեպ լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց ընթացքում միայն հայկական զինված ուժերի մարդկային կորուստները, ըստ մեր գնահատականների, կազմեցին մոտ 77 մարդ: Ադրբեջանական զինուժի մարդկային կորուստների վերաբերյալ տվյալները հայտնի չեն՝ դրանց գաղտնիության պատճառով:


Հրադադարի ռեժիմի խախտումների ավելացմանը նպաստեց այդ նույն ժամանակահատվածում հակամարտության մեջ ներգրաված պետությունների կողմից աննախադեպ սպառազինությունների մրցավազքը, որին անմիջականորեն նպաստում է և ուղղակի մասնակցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը:


Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) 2016 թ. զեկույցի՝ 2012–16թթ. Ադրբեջանը և Հայաստանը մեծ թվով սպառազինություն են գնել Ռուսաստանի Դաշնությունից, չնայած՝ Հայաստանը 20 անգամ ավելի քիչ: Ադրբեջանի հիմնական մատակարարը հանդիսանում է հենց Ռուսաստանը, որը մատակարարում է Ադրբեջանի կողմից ձեռք բերվող զենքի 69 տոկոսը:


Այս համատեքստում արտառոց էր 2017թ. սեպտեմբերի 5-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինություննների մատակակարման հարցին տրված գնահատականը. «Դա Միացյալ Նահանգների ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառի կամ անվճար մատակարարի զենք, և նաև այն երկրի ինքնիշխան որոշումը, ով հանդիսանում է այդ աջակցության ընդունողը: Մենք այդ գործընթացի վրա չենք կարող ազդել: Բայց կան ընդհանուր միջազգային կանոներ և մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի նպաստում խաղաղեցմանը, այլ միայն խորացնում է վիճակը»:


Այսպիսով, ՌԴ նախագահը առավել քան գիտակցում է ղարաբաղյան հակամարտության գոտում իր պետության կողմից սպառազինությունների մատակարարման ծանր հետևանքները, սակայն շարունակում է, իր իսկ խոսքերով, «միջազգային կանոներին և մոտեցումներին» հակասող գործելակերպը:


Այսպիսով, ՌԴ-ն՝ հանձին նախագահ Վ. Վ. Պուտինի, ցուցաբերում է երկակի չափանիշներով քաղաքականություն՝ տարբեր հակամարտությունների նկատմամբ:


ՌԴ-ն, հանդիսանալով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, ոչ միայն իրականացնում է հակամարտության կարգավորման սկզբունքներին հակասող, այլ նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտող քաղաքականություն:


Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է զերծ մնա նման գործողություններից, քանի որ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ բանակցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:


Մենք դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի նման ընտրողական և հակամարդկային մոտեցումը և գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է


 պահպանի իր իսկ կողմից մատնանշված միջազգային կանոններն ու մոտեցումները,


– անհապաղ դադարեցնի զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում:


Նշված ուղղություններով քայլեր չկատարելու դեպքում, գտնում ենք, որ ԵԱՀԿ-ում պետք է սկսվեն քննարկումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու ուղղությամբ:


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 328


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v