Քիչ առաջ Սասնա ծռերի գործով դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացվեց դատարանին, որով առաջարկվեց վերացնել ամբաստանյալների նկատմամբ սանկցիաները և նրանց հրավիրել դատարան:
«Բարի եղեք ներկայացեք, մենք էլ շարժվենք առաջ: Հարգեք դատարանին, որպեսզի դատարանը կարողանա ոչ թե մեկ ժամ, այլ նորմալ դատական նիստ անցկացնել: Քանի տարի ենք էս նիստը անելու: Բոլորին հրավիրեք դահլիճ, պաշտպանյալների վրայից հանեք սանկցիաները ամեն անգամ մեզ եք մեղադրում, դատավարական կարգը խախտում եք ինքներդ, մեր վրա բոչկա մի գլորեք»,-իր խոսքում նշեց «Սասնա ծռերի» գործով պաշտպան Հարություն Բաղդասարյանը, սակայն դատարանը մերժեց:
Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի համար ներգրավվեց հանրային պաշտպան, սակայն վերջինս հրաժարվեց. «Այլ պաշտպանի ցանկություն չունեմ: Իմ շահերը կարող է պաշտպանել միայն Հայկ Ալումյանը»:
Սակայն դատարանը պնդեց, որ Սմբատ Բարսեղյանի շահերը պաշտպանելու է հանրային պաշտպանը, քանի որ Ալումյանը չի ներկայացել:
Դատարանը հաշվի չառավ առարկությունները և ամբաստանյալի կամքին հակառակ հանրային պաշտպան ներգրավվեց: Նշենք, որ հայտարարվեց, որ դատարանը արձակուրդ է գնալու և հավանաբար կվերադառնա օգոստոսի 20-ից հետո: