Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:
♦Որո՞նք են Հայաստանի արդյունաբերական զարգացման ուղղությունները ԵՏՄ շրջանակներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել արդյունաբերական համաժողով:
♦ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վիեննայում կզեկուցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին:
♦ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Թալիշի արևելյան ուղղությամբ:
♦Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծի շուրջ շարունակում են քննարկումները: Փաստաբան Նորայր Նորիկյանն այն համարում է հավակնոտ եւ ռիսկային, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը՝ մաֆիայի վերարտադրության գործիք:
♦Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի խափանման միջոցը չի փոխվել:
♦Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ մտադիր են անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել Սիրիայի հետ սահմանին Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո:
♦ԱՄՆ-ն պատրաստ է զրկել Ռուսաստանին արեւմտյան վարկերի մատչելիությունից, եթե նախագահ Պուտինը չկատարի Ուկրաինայում խաղաղության հաստատման պահանջները Մինսկի համաձայնագրի համաձայն»,- հաղորդում են The Times-ի թղթակիցները:
♦Բրազիլիայի Մանաուս քաղաքում բռնությունների ալիքը 35 մարդու մահվան պատճառ է դարձել: Քաղաքի փողոցներ են դուրս բերվել ռազմական ոստիկանության մեծաքանակ ուժեր: