Չինաստանում նախատեսում են 130 մլն. բնակչությամբ մեգաքաղաք կառուցել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Չինաստանում նախատեսում են 130 մլն. բնակչությամբ մեգաքաղաք կառուցել

«Չինաստանում որոշել են մեգաքաղաք հիմնել՝ Պեկին, Տյանցզին եւ Հեբեյ քաղաքների ագլոմերացիա, որի բնակչությունը կգերազանցի 130 մլն.-ը»,- գրում է New York Times-ը:

«Ջին-Ցզին-Ջի» անվանմամբ միացյալ տարածքի մակերեսը կկազմի 132 հազար քառակուսի կիլոմետր: Պեկին, Տյանցզին եւ Հեբեյ քաղաքներից յուրաքանչյուրը կունենա իր դերն ու նշանակությունը: Պեկինը կլինի տեխնոլոգիաների եւ մշակույթի «պատասխանատուն», Տյանցզինում կզբաղվեն տեխնոլոգիական հետազոտություններով: Հեբեյի դերը դեռ չի որոշվել, սակայն, ամենայն հավանականությամբ, այնտեղ կտեղակայվեն ոչ մեծ արտադրական ձեռնարկություններ:

«Մեգաքաղաքը կդառնա երկրի տնտեսական բարեփոխումների լոկոմոտիվը»,- թերթը մեջբերում է Տյանցզինում Նանկայի համալսարանի պրոֆեսոր Լյու Գանգի խոսքերը: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հավանության է արժանացրել այս հավակնոտ ծրագիրը:

Նախագծի հիմնական խնդիրն այս փուլում տրանսպորտային կապն է, ինչպես նաեւ դպրոցների եւ հիվանդանոցների պակասը:

Աղբյուր՝ New York Times

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 560


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v