Նոր Սահմանադրություն` նոր երկիր. ինչ է առաջարկում նախագիծը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Նոր Սահմանադրություն` նոր երկիր. ինչ է առաջարկում նախագիծը

Ինչպես եւ սպասվում էր` նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման: Համապատասխան նախագիծը հրապարակվեց երեկ ՀՀ արդարադատության նախարարության կայքում: Մինչեւ կառավարման փոփոխություններին անդրադառնալ նախ նկատենք, որ մշտապես հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների մասին, բայց այժմ պարզվում է, որ իշխանությունները նախատեսում են նոր Սահմանադրություն ընդունել:


Այսպիսով, ըստ հրապարակված փաստաթղթի՝ առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ իշխանության հիմնական օղակը Ազգային ժողովն է: Նախատեսվում է, որ ԱԺ-ն լինելու է ժողովրդի ներկայացուցչական մամինը, այն իրականացնելու է օրենսդրական գործունեություն, վերահսկելու է գործադիր իշխանության գործունեությունը: Աժ-ն կազմված է լինելու «առնվազն 101 պատգամավորից»: Այսինքն՝ կսահմանվի պատգամավորների նվազագույն թիվը, իսկ առավելագույն շեմը կորոշվի օրենքով: Ստացվում է, որ պատգամավորների թիվը կարող է լինել, ասենք, երկու հարյուր կամ ավել: ԱԺ-ի ընտրակարգը պետք է երաշխավորի կայուն մեծամասնության ձեւավորումը:


Մասնավորապես նախատեսվում է, որ եթե ԱԺ ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը: Այլ կերպ ասած՝ ընտրություններին մասնակցած կուսակցություններից կամ դաշինքներից մեկը ընտրությունների արդյունքում ԱԺ-ում անպայման պետք է մեծամասնություն ունենա: Աժ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին եւ ծրագրի հիմնադրույթները: ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության առաջարկած թեկնածուն:


ԱԺ-ն իրավունք կունենա ստեղծել «քննիչ հանձնաժողովներ»՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստերը պարզելու նպատակով: Նման հանձնաժողով հնարավոր կլինի ստեղծել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: ԱԺ-ն հնարավորություն կունենա վարչապետին անվստահություն հայտնել պատգամավորների առնվազն մեկ երրորդի կողմից ներկայացված նախագծի հիման վրա, այն ընդունվում է ձայների մեծամասնությամբ` անվանական քվեարկությամբ: Ի դեպ, վարչապետին անվստահություն հայտնելիս` նախաձեռնողները պարտավոր են լինելու միաժամանակ ներկայացնել նաեւ վարչապետի իրենց թեկնածուին: Գործող Սահմանադրությամբ վարչապետի անվստահության հարց հնարավոր է բարձրացնել միայն տարեկան պետական բյուջեի քննարկման ժամանակ, այն էլ զուտ բարձրաձայնելու տարբերակով, քանի որ մեծամասնություն չունեցող քաղաքական ուժն այժմ վարչապետին անվստահություն հայտնելու ոչ մի լծակ գործնականում չի ունենա:


Հանրապետության նախագահի պաշտոնը փաստացի դառնալու է ձեւական, քանի որ օժտված չի լինելու իրական իշխանությամբ: Նախագահն ուղղակի ընտրությունների արդյունքով չի ընտրվելու, ինչպես այժմ է, այլ ընտրվելու է «ընտրիչների ժողովի» կողմից` յոթ տարի ժամկետով: Միեւնույն անձը, որը պարտադիր պետք է լինի 40 տարեկանից ավել եւ անկուսակցական, կարող է հանրապետության նախագահ ընտրվել միայն մեկ անգամ: Ի դեպ, «ընտրիչների ժողովը» կազմված է լինելու ԱԺ պատգամավորներից եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից, որոնց թիվը պետք է հավասար լինի պատգամավորների թվին: Նախագահի թեկնածուներին առաջադրելու իրավունք կունենան «ընտրիչների ժողովի» անդամների առնվազն մեկ հինգերորդը: Կընտրվի այն թեկնածուն, որին կողմ կքվեարկի «ընտիչների ժողովի» անդամների առնվազն երեք հինգերորդը:

Զինված ուժերի բարձրագույն զինվորական կազմին նշանակելու եւ ազատելու է նախագահը` վարչապետի առաջարկությամբ:


Ինչ վերաբերում է Կառավարությանը, ապա այն կազմված է լինելու վարչապետից, «փոխվարչապետներից եւ նախարարներից»: Այսինքն՝ փոխվարչապետները կարող են լինել մի քանիսը: Ի դեպ, նախարարների թիվը առաջարկվում է սահմանափակել 18-ով:

Վարչապետին նշանակելու է նախագահը, բայց Աժ-ում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացմամբ: Այլ կերպ ասած՝ նախագահը լինելու է զուտ հրամանագիր ստորագրող եւ որեւէ կերպ հնարավորություն չի ունենալու ազդելու գործադիր իշխանության գործունեության վրա:


Երեկ ներկայացված նախագծում գործող Սահմանդրությունից պահպանված են միայն առաջին երկու հոդվածները, իսկ մնացածն ամբողջությամբ փոխվել են: Հրապարակված նախագծում ներկայացված են առաջին յոթ գլուխները. գլուխ 1. «Սահմանադրական կարգի հիմունքները», գլուխ 2. «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները», գլուխ 3. «Սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները եւ պետության քաղաքականության հիմնական նպատակները», գլուխ 4. «Ազգային ժողովը», գլուխ 5. «Հանրապետության նախագահը», գլուխ 6. «Կառավարությունը» եւ գլուխ 7. «Դատարանները եւ Բարձրագույն դատական խորհուրդը»:


ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 830


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v