• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:20 – Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:02 – ՈՒշադրություն.31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Քաֆար Ղասեմի ոճրագործության տարելիցը

















1948 թվականին օկուպացված տարածքներում տեղի ունեցած Քաֆար Ղասեմի ոճրագործության 60-րդ տարելիցին , պաղեստինցիները շաբաթ օրը լայնամասշտաբ ցույցեր են իրականացրել համանուն գյուղում ՝ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի կատարած ոճրագործությունները:


1956 թվականի հոկտեմբերի 29-ին Սիոնիստական ռեժիմի բանակը ստուգման կետեր հաստատեց պաղեստինյան Քաֆար ղասեմի գյուղում: Գեներալ Շամուել Մալինկին իր բաժնի ծառայողներին հրամայեց սպանել երեկոյան իրենց բնակարաններ վերադառնող պաղեստինցիներին: Այդպիսով սիոնիստ բանակայինները այդ գյուղում սպանեցին պաղեստինցի 49 կանանց, տղամարդկանց ու երեխաների: 1948 թվականի ապրիլի 9-ին ՝ Իսրայելի ռեժիմի ինքնությունը հայտարարվելուց և Պաղեստինի օկուպացումից մեկ ամիս առաջ, սիոնիստները գրոհեցին Երուսաղեմի արևելյան Դեյր Յասին գյուղի դեմ ՝ սպանելով ավելի քան 245 գյուղացիների: Այդ ոճրագործությունները ցույց տվեցին, որ Իսրայելի ռեժիմը հիմնվել է կազմակերպված ահաբեկչության ու օկուպացման հիմքերի վրա և սպանությամբ, մարդու իրավունքների ոտնահարման և պատերազմական ոճրագործություններով փորձում է պահպանել իր ապօրինի գոյությունը: Սիոնիստական ռեժիմը հիմնադրվել է  ԱՄՆ-ի և Բրիտանիայի նաև Հագանայի, և Շտերնի նման սիոնիստական կազմակերպությունների առակցությամբ: Հիշյալ կազմակերպությունները զանգվածային սպանություններ են իրականացրել Պաղեստինում և սարսափի մթնոլորտ ստեղծելով, պաղեստինցիներին հարկադրել են հեռանալ իրենց հայրենիքից: Իսրայելի ռեժիմի ստեղծման պահից ի վեր, միջազգային հանրությունն ականատես է պաղեստինցիների ու արաբների դեմ այդ ռեժիմի անթիվ ու անհամար ոճրագործությունների: 2009 , 2012 և 2014 թվականներին Գազայի հատվածի դեմ իրականացրած լայնամասշտաբ հարձակումները վկայում են ռեժիմի ոճրագործ էության մասին: Ոճրագործության վայրերում իր քայլերը գաղտնի պահելու նպատակով, Իսրայելի ռեժիմը խոընդոտել է միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների այցելությունները: Իհարկե սիոնիստների քայլերի հետևանքներն այնքան խոսուն են եղել, որ ցնցել են միջազգային հանրությանը:



Միջազգային հանրության ճնշումների ներքո, տարբեր կազմակերպություններ այդ թվում ՄԱԿ-ը բազմիցս փորձել են պարզել սիոնիստների ոճրագործությունները, սակայն ռեժիմի կողմից խոչընդոտների և ԱՄՆ-ի աջակցությունների պատճառով, փաստահավք խմբերին նույնիսկ չի հաջողվել պարզել բռնագրավված տարածքներում սիոնիտսների ոճրագործությունները: Դա այն դեպքում , երբ Գազայի հատվածի բնակիչների դեմ 22-օրյա պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմ իրականացրած ոճրագործությունների մասին  «Գոլդսթոն» կոչվող փաստահավաք խմբի զեկույցն ինչպես միջազգային մյուս կազմակերպությունների տարածած զեկույցները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի արխիվ անցավ: Այդպիսով աշխարհը երբեք Իսրայելին միջազգային ատյաններում չի տեսել: Սակայն Իսրայելի ոճրագործությունների տարելիցին, պաղեստինցիների իրականացրած ցույցերն այն պատգամն են փոխանցում, որ ոճրագործությունները երբեք մոռացության չեն մատնվելու և պաղեստինցիները մինչև իրենց նպատակների իրականացումը և սիոնիստ ոճրագործներին դատարաններին հանձնելը, չի հուսահատվելու և շարունակելու է իր պայքարը:


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 768


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    v