Սերժ Սարգսյանը չի զբաղեցնի ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Սերժ Սարգսյանը չի զբաղեցնի ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնը

ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան, թե ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ԳՄ և խորհրդի նիստերում ՍԴ բարեփոխումների նախագծի 4-7 գլուխները քննարկելիս դժգոհություն չեն արտահայտել, որ այս փոփոխություններով փաստորեն դուրս է գալիս մեծամասնական ընտրակարգն, ասաց.

«Այդ առումով որեւէ դժգոհություն չի հնչել, որովհետեւ ներկայացվել է, թե ինչով է դա պայմանավորված, դա բավականին տարածված մոտեցում է, իհարկե կան ավանդական խորհրդարանական երկրներ, որոնք կառուցված են մեծամասնական ընտրակարգի վրա, սակայն բոլոր երիտասարդ ժողովրդավարություններն որպես կանոն հենվում են համամասնական ընտրակարգի վրա»:

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի  առաջարկի, մեծամասնական ընտրական համակարգը վերանալով՝ խորհրդարանում  հայտնվում է  առնվազն 101 պատգամավոր, որոնք ընտրվելու են բացառապես համամասնական համակարգով: Սակայն, եթե ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն մեծամասնություն չձեւավորվի, ապա անցկացվելու է քվեարկության երկրորդ փուլ՝ առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների մասնակցությամբ: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հնարավոր դժգոհությունից, ասաց.

«Առաջնային փուլում 101 է ֆիքսված, բայց վերին շեմը ֆիքսված չէ, և երկրորդ փուլի անցկացման պարագայում ես չեմ բացառում, որ մենք նույն ձեւ ունենանք 131 պատգամավոր: Ամեն ինչ կախված է երկրորդ փուլից»:

ՍԴ փոփոխությունների հետ կապված քաղաքական ուժերի մոտ հիմնական մտահոգությունն այն է, որ սա արվում է Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետը երկարաձգելու համար: Դավիթ Հարությունյանը ևս մեկ անգամ հերքեց այդ վարկածը՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի այն  քաղաքական հայտարարության մասին, որ ՍԴ փոփոխություններից հետո, ինքը չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ այս փոփոխություններից հետո ինքը չի զբաղեցնի ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ էլ  վարչապետի պաշտոնը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Սերժ Սարգսյանը բացի իր ազնիվ խոսքից ուրիշ ինչ երաշխիքներ է տալիս այն քաղաքացիներին, ովքեր մտահոգություններ ունեն, որ ամեն դեպքում, եթե պատգամավորները և ընտրիչներն իրեն ընտրեն որպես վարչապետ, ինքը կընդունի այդ առաջարկը.

«Նախ քաղաքական հայտարարություններն ունեն լուրջ կշիռ, հետո հանապետության  նախագահն, ըստ առաջարկվող փոփոխութունների,  հիմնականում արարողակարգային անձ է, չունի առաջնային մանդատ, նշանակում է իր լեգիտիմության աստիճանը չի կարող համադրվել ԱԺ-ի հետ: Հիմնական դերակատարը վարչապետն է: Երբ ՍԴ բարեփոխումները տեղի ունենան և ընտրվի հերթական Ազգային ժողովը,  դեռևս ՀՀ նախագահի ժամկետն ավարտված չի լինի, ես չեմ կարծում, որ որեւէ ողջամիտ անձ կթողնի նախագահի պաշտոնը և կորոշի դառնալ վարապետ, սա ևս չի տեղավորվում քաղաքական տրամաբանության մեջ:  Այնուամենայնիվ, քաղաքական հայտարարություններն ունեն իրենց կշիռը»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 884


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v