• 13:01 – Տեսանյութ. Քայլերս անում եմ գիտակցված. չփորձեն ինձ ներքաշել կեղտոտ խաղերի մեջ,ինձ կապել Միքայել Մինասյանի հետ 
  • 14:00 – Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 13:05 – 18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից.հարուցվել է քրեական գործ 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Վատ անկախությունն ավելի լավ է, քան անկախության բացակայությունը. «Առավոտ»

BF2F77DF-F92D-4C7C-8D27-269BC5B6C919_cx0_cy8_cw0_w987_r1_s_r1«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես սիրում եմ սեպտեմբերի 21-ի տոնը։ Նույնիսկ ավելի շատ, քան Նոր տարին։ Որովհետև տարիները փոխվում են մի տեսակ մեխանիկորեն, մեր կամքից անկախ, իսկ սեպտեմբերի 21-ը՝ պայմանավորված մեր այդ ժամանակվա կամքով։ Շարունակում եմ դա պնդել՝ ի հեճուկս այն բավականին տարածված հայտարարությունների, թե իբր Սովետի քանդվելուց, միևնույն Է, անկախության կստանայինք։ Գուցեև ստանայինք, բայց տվյալ դեպքում կարևոր Է, թե ինչպես։


Այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք (տվյալ դեպքում կարող եմ, չէ՞, ասել «մենք») ճիշտ էր իր ընթացակարգով և բովանդակությամբ՝ նաև այն պատճառով, որ մենք չգիտենք, թե ում հիվանդ մտքով կանցնի նույնիսկ հետագայում վերականգնել Խորհրդային Միությունը կամ «մտցնել» մեզ Ռուսաստանի կազմի մեջ և դրա համար գտնել «իրավական հիմնավորումներ»՝ իբր մենք «սխալ ենք դուրս եկել» ԽՍՀՄ կազմից։


Մենք «դե յուրե» անկախ երկիր ենք. մնացածը, հավատացնում եմ ձեզ, կկարգավորվի։ Կկարգավորվի այնքան շուտ, որքան ամեն մեկս կզգա իր պատասխանատվությունը։ Մեր սխալների մեծ մասը պայմանավորված էր մեր անփորձությամբ։ Մեզ թվում էր, թե բավարար է հայտարարել անկախության, ժողովրդավարության և շուկայական հարաբերությունների մասին, և դրանք ինքնաբերաբար «կիջնեն երկնքից»։ Բայց դրանք (իսկ մեծ հաշվով՝ Պետությունը) պատրաստի «մթերք» չեն, որը մնում է միայն ուտել, դրանք անվերջանալի գործընթաց են, որ պահանջում են ամենօրյա աշխատանք, տանջանք, երբեմն ինքնազրկում և միշտ՝ բարոյական անսասան սկզբունքներ։


Այդքանը գլխի ընկնելու համար 25 տարին, կարծում եմ, բավարար է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ գործողություններն ու սկզբունքները պետք չէ ակնկալել «վերևներից», դրանք պետք է կիրառել սեփական կյանքում։ Շատ բարդ է խոստովանել որ մենք դա չենք անում։


…Վատ անկախությունն ավելի լավ է, քան անկախության բացակայությունը» ։





Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 469


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →