ԱՄՆ-ից ստացված միջոցները կուղղվեն ԼՂՀ տարածքում ականազերծման աշխատանքներին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ԱՄՆ-ից ստացված միջոցները կուղղվեն ԼՂՀ տարածքում ականազերծման աշխատանքներին

Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը որոշել է վերականգնել Լեռնային Ղարաբաղն ամերիկյան օգնություն ստացողների շարքում և ավելացնել Հայաստանին հատկացվող գումարը: Հիշեցնենք, ԱՄՆ-ն Արցախին ուղղակի օժանդակություններ է հատկացնում սկսած 1998-ից: Արցախում սա կարևոր քայլ են գնահատում Ամերիկա-Արցախ հարաբերությունների ամրապնդման համար: ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ հատկացումներն ընդհատվել են միայն այն տարիներին, երբ Արցախը հետընթաց է արձանագրել ժողովրդավարության զարգացման գործում:

«Օրինակ 2010 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Ֆրիդոմ Հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունն Արցախին դասեց ոչ ազատ երկրների շարքում, մինչ այդ դասում էր մասամբ ազատ երկրների շարքում: Դա պայմանավորված է Արցախի ոչ ազատ և թափանցիկ խորհրդարանական ընտրություններով: Բայց 2012 թ.-ի նախագահականից հետո վիճակը շտկվեց, ես կարծում եմ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո էլ աճ կարձանագրվի»,- կարծում է Հայկ Խանումյանը:

Նշենք, որ հատկացումն անմիջապես Արցախի կառավարությանը չի տրվում, այլ Արցախում ազատ ծրագրեր իրականացնող ընկերություններին: Պատգամավորի տեղեկություններով՝ միջոցների հիմնական հատվածն ուղղվելու է ԼՂՀ տարածքում ականազերծման աշխատանքին, որն իրականացնում է «Հելլո Թրասթ»-ը:

Հայկ Խանումյան

Հայկ Խանումյան



Источник: galatv.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 577


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v