Արդեն տարեսկզբից թուրքական Անթալիան ունեցել է 450 հազար զբոսաշրջիկի պակաս: Եվ դա դեռ սահմանագիծը չէ․ փորձագետները կանխատեսում են, որ մինչեւ տարեվերջ թիվը կհասնի մինչեւ մեկ միլիոն զբոսաշրջիկի: Տեղի փորձագետները խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է իրականացնել եւ առաջիկա մի քանի տարիների ընթացքում պահպանել կանխարգելիչ միջոցառումներ:
Զբոսաշրջային հոսքի տեմպերի նվազումը կարող է տարածաշրջանում զբաղվածության 10%-անոց կրճատման պատճառ հանդիսանալ: Միայն Անթալիայում զբոսաշրջության ոլորտում աշխատում է 189 հազար մարդ, եւ նրանցից 18-20 հազարը գործազուրկ դառնալու հեռանկարի առջեւ է կանգնած:
«Հայրենական զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների գնահատմամբ, իրավիճակը կանխատեսելի է եղել սեզոնի մեկնարկից առաջ: 2016 թվականին հնարավոր է, որ շատ ավելի բացասական արդյունք արձանագրվի»,- ընդգծել է United Travel զբոսաշրջային օպերատորի ռուսաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Գենադի Կոսարեւը:
Աղբյուր` EurAsia Daily
Թարգմ.` Տիգրան Գասաբյան