Սարի թաղի միջադեպով մեղադրանք է առաջադրվել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Սարի թաղի միջադեպով մեղադրանք է առաջադրվել

Սարի թաղի միջադեպով մեղադրանք է առաջադրվել


Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու  համար

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց
ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների
նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների
դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված
ապացույցների հիման վրա մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։

2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության
պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ
քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն
ապահովելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 19-ին ժամը 20:00-ի
սահմաններում ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են
իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և
Որմնադիրներ փողոցների հատման վայրում: Նախաքննությամբ ձեռք բերված
ապացույցների համաձայն՝ Երևանի բնակիչ Հ.Թորոսյանը մի խումբ անձանց հետ
միասին բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝
չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների` հասարակական կարգը պահպանելուն
ուղղված օրինական պահանջներին։ Կիրառված բռնությունների հետևանքով 
մարմնական վնասվածքներ են պատճառվել իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ
ոստիկանության 6 աշխատակցի:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Թորոսյանին
հուլիսի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի
2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ
որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական
գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և
լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին մասնակից անձանց շրջանակը պարզելու
ուղղությամբ։ Ներբեռնվել եւ զննվել են միջապեի վերաբերյալ համացանցում առկա
տեսանյութերը։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 559


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v