Պայթյուն՝ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում. «Հրապարակ»

«Երեկ պայթյուն է որոտացել Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, 2
վիրավոր կա։ Նրանց տեդափոխել են հիվանդանոց։ Մեր թղթակցին հաջողվել է
պարզել, որ պայթել է գործարանի վառարաններից մեկը։ Տուժածների կյանքին
վտանգ չի սպառնում։ Ալավերդցիները պայթյունի ուժեղ ձայն են լսել, ապա
գործարանը պատվել է ծխով, որը տեսանելի է եղել քաղաքի բոլոր հատվածներից։
Ալավերդու հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածներից մեկն ստացել է ազդրի
կոտրվածք, մյուսը՝ աչքերի թեթև վնասվածք և արդեն դուրս է գրվել։ Նկատենք,
որ գործարանը լրագրողների համար համարվում է փակ կառույց, հետևաբար՝
մանրամասներ ճշտելն անհնար է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
хорошие новости дня новости кавказа бесплатно