«Արևիկ ազգային պարկում» բռնկված հրդեհը մեկ օր է չի հաջողվում մարել. հրդեհաշիջմանը մասնակցում է մոտ 100 մարդ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Արևիկ ազգային պարկում» բռնկված հրդեհը մեկ օր է չի հաջողվում մարել. հրդեհաշիջմանը մասնակցում է մոտ 100 մարդ

«Արևիկ ազգային պարկում» բռնկված հրդեհը մեկ օր է չի հաջողվում մարել. հրդեհաշիջմանը մասնակցում է մոտ 100 մարդ

Հուլիսի 13-ին` ժամը 14:43-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա-ն՝ «Արևիկ Ազգային Պարկի» տարածքում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ ազգային պարկի» 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:

Տեղեկատվություն ստացվեց, որ ներկա պահին հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06։00-ին:

Հրդեհի հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներում հրշեջների և «Արևիկ ազգային պարկի» 3 աշխատակիցների ուժերով ժամը 20։20-ից սահմանվել է հերթապահություն:

Հուլիսի 14-ին՝ ժամը 06։10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ ազգային պարկի» 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչ (ժ.06:47-ին հասնելով սարի ստորոտին՝ ճանապարհի մնացած հատվածն շարունակել են ոտքով):

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԱԻՆ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 364


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v