Քանի հայ կտանի Թուրքիա Էրդողանի ներողությունը. «168 ժամ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Քանի հայ կտանի Թուրքիա Էրդողանի ներողությունը. «168 ժամ»

Քանի հայ կտանի Թուրքիա Էրդողանի ներողությունը. «168 ժամ»


«Ամառային հանգստի սեզոնին ամեն տարի ակտիվանում են քննարկումները
զբոսաշրջության, հանգստյան ուղղությունների վերաբերյալ: Բոլոր այդ
քննարկումներում գերակշռում է այն կարծիքը, որ զբոսաշրջային տասնյակ
ռազմավարություններ ու ծրագրեր ընդունած, զբոսաշրջությունը՝ որպես
գերակայություն, առաջնահերթություն հռչակած Հայաստանը ոչ միայն գրավիչ չի
դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների, այլ առաջին հերթին՝ Հայաստանի
քաղաքացիների համար:

 

Ընդ որում, եթե օտարերկրացիներին Հայաստանը չի գրավում հիմնականում
զբոսաշրջային համապատասխան ենթակառուցվածքների, ցանցային համակարգերի
բացակայության պատճառով, ապա Հայաստանի քաղաքացիներին Հայաստանը՝ որպես
հանգիստն անցկացնելու վայր, ոչ միայն չի գրավում, այլ ուղղակի վանում է՝
առաջին հերթին՝ բարձր, աննախադեպ ու այլ երկրների համանման
ծառայությունների հետ անհամադրելիորեն բարձր գներով:

 

Ու մինչ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի խաղացողները հույսեր էին
փայփայում, որ այս տարի հատկապես ռուս զբոսաշրջիկների՝ սովորականից
տարբերվող ծավալով հոսք տեղի կունենա, հատկապես՝ ռուս-թուրքական
հարաբերությունների սրման ու դրա արդյունքում՝ դեպի Թուրքիա ռուս
զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով, Էրդողանը ներողություն խնդրեց
Պուտինից՝ այդ մի բառով հօդս ցնդեցնելով ռուս զբոսաշրջիկների սպասող
Հայաստանի տնտեսությանը՝ ընդհանրապես, ու հայաստանյան հյուրանոցների,
հանգստյան տների սեփականատերերին՝ մասնավորապես:

 

Բավական է նշել միայն, որ Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակի
հրապարակումից երկու օր անց արդեն Թուրքիան դարձավ ռուս զբոսաշրջիկների
ամենանախընտրած ուղղությունը: Բացառված չէ, որ ռուս-թուրքական
հարաբերությունների ջերմացումը կանդրադառնա հայ զբոսաշրջիկների
նախընտրությունների վրա, սակայն վստահաբար ՀՀ քաղաքացիներից շատերը ևս այս
տարի նույնպես մեկնելու են Թուրքիա՝ հանգստի: Նախորդ տարիների
վիճակագրությունը վկայում է, որ սկսած 1998 թվականից՝ Թուրքիա մեկնող հայ
զբոսաշրջիկների հոսքը գրեթե կայուն կերպով աճել է՝ միայն առանձին տարիների
արձանագրելով որոշակի անկում:

 

Օրինակ, 1998թ. Թուրքիան ընդունել է 15984 հայ զբոսաշրջիկ։ 2001
թվականին հոսքը կտրուկ նվազել է՝ մինչև 7064 մարդ, որից հետո շարունակել է
աճել։ Պիկը գրանցվել է 2011-2013թթ. ժամանակահատվածում՝ տարեկան ավելի քան
70 000 ՀՀ քաղաքացի է այցելել Թուրքիա։ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է
ռեկորդային՝ 73365 մարդ։ 2014 թվականին Հայաստանից Թուրքիա այցելողների
թիվը նվազել է 6,1%-ով և հասել 67198-ի։ Իսկ 2015-ին գրանցվել է կտրուկ
անկում՝ 27.8%-ով կամ 18676 մարդով (հասնելով 48522-ի)։ Բացառված չէ, որ
այս նվազումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով։

 

Իսկ արդեն այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից Թուրքիա
այցելել է 12445 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14270-ի
դիմաց։ Իհարկե, հաստիքային հայրենասերները, ինչպես միշտ, կսկսեն ճոռոմ
տեքստեր արտասանել այն մասին, թե ինչպիսի դավաճանություն է թշնամական
երկրում հանգստանալը, որ անթույլատրելի է մեր Սևանը փոխարինել ապազգային
Անթալիայով, և այլն:

 

Սակայն միևնույն է՝ դրանից Թուրքիա մեկնողների թիվը չի նվազելու, ու
ամենակարևորը՝ չի ավելանալու Հայաստանում հանգստանալ ցանկացողների, իսկ
ավելի ճիշտ՝ Հայաստանում հանգստանալ կարողացողների թիվը»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 440


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v