Թուրքիան միլիարդավոր դոլարներ եւ աշխատատեղեր է կորցնում ՌԴ-ից զբոսաշրջային հոսքի նվազման պատճառով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Թուրքիան միլիարդավոր դոլարներ եւ աշխատատեղեր է կորցնում ՌԴ-ից զբոսաշրջային հոսքի նվազման պատճառով

«Ռուսաստանցի զբոսաշրջիկների բացակայության հետեւանքով Թուրքիան զգալի ֆինանսական միջոցներ է կորցնում: Փորձագետների կանխատեսումներով, երկիրն այս տարի կզրկվի 2,5 մլրդ. դոլար եկամուտից: Միայն Անթալիայում աշխատանքից կարող է զրկվել մինչեւ 20 հազար մարդ: Թուրքիայի զբոսաշրջության նախարարության գնահատմամբ, ՌԴ-ից զբոսաշրջային հոսքը կրճատվել է 28%-ով»,- գրում է EurAsia Daily-ն:

Արդեն տարեսկզբից թուրքական Անթալիան ունեցել է 450 հազար զբոսաշրջիկի պակաս: Եվ դա դեռ սահմանագիծը չէ․ փորձագետները կանխատեսում են, որ մինչեւ տարեվերջ թիվը կհասնի մինչեւ մեկ միլիոն զբոսաշրջիկի: Տեղի փորձագետները խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է իրականացնել եւ առաջիկա մի քանի տարիների ընթացքում պահպանել կանխարգելիչ միջոցառումներ:

Զբոսաշրջային հոսքի տեմպերի նվազումը կարող է տարածաշրջանում զբաղվածության 10%-անոց կրճատման պատճառ հանդիսանալ: Միայն Անթալիայում զբոսաշրջության ոլորտում աշխատում է 189 հազար մարդ, եւ նրանցից 18-20 հազարը գործազուրկ դառնալու հեռանկարի առջեւ է կանգնած:

«Հայրենական զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների գնահատմամբ, իրավիճակը կանխատեսելի է եղել սեզոնի մեկնարկից առաջ: 2016 թվականին հնարավոր է, որ շատ ավելի բացասական արդյունք արձանագրվի»,- ընդգծել է United Travel զբոսաշրջային օպերատորի ռուսաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Գենադի Կոսարեւը:

Աղբյուր` EurAsia Daily

Թարգմ.` Տիգրան Գասաբյան



Источник: galatv.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 858


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v