Խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով հետախուզվում է 2 անձ.. ՔԿ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով հետախուզվում է 2 անձ.. ՔԿ

Խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով հետախուզվում է 2 անձ.. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է
շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում
են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացուց առանձնապես խոշոր
չափերով շորթում կատարելու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի
հետազոտումն ապահովելու, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել` քրեական գործով
որպես մեղադրյալ ներգրավել Վրաստանի քաղաքացի Մ. Դոլոյանին։   



Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։



Նախնական
քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ քաղաքացուց
առանձապես խոշոր չափերով շորթում կատարելուն մասնակցություն է ունեցել
Վրաստանի քաղաքացի Մ.Դոլոյանը, ով 2016 թվականի մարտի 25-ին՝ Երևանում,
զանգահարել և հանդիպման է հրավիրել  քաղաքացուն։ Ձեռք բերված
պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մարտի 26-ին՝ ժամը 14:00-ի
սահմաններում, նրանք հանդիպել են, որին ներկա են եղել նաև այլ անձինք,
նրանց թվում՝ քրեական հեղինակություններ։



Վերջիններս պարզաբանումներ
են պահանջել 2013-2014թթ. Վրաստանում ձեռք բերված ենթադրյալ ինչ-որ
պայմանավորվածությունների վերաբերյալ, ինչը քաղաքացին հերքել է։



Այնուհետև
վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել՝ պահանջելով իրենց հանձնել
20.000 ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամները քաղաքացուց
վերցրել են վերջինիս «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենայի
բանալիները, որով նա գնացել էր հանդիպման՝ որպես պահանջված գումարը տալու
երաշխիք։



Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016 թվականի հունիսի
29-ին որոշում է կայացվել Մ. Դոլոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ
հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա
նկատմամբ հայտարարվել է հետախուզում:



Հանձնարարություն է տրվել
ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնել
օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ Մ. Դոլոյանին և 2016 թվականի մայիսի
5-ից հետախուզման մեջ գտնվող, քրեական հեղինակություն համարվող Վ. Ավդիանին
հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 584


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v