C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 11:44 – Տեսանյութ. Վիրավորական էր, երբ «ազ» վերջածանցով ադրբեջանական կայքերն, ինչ աղբ ասես՝ չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:02 – Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայի Սիենա քաղաքի կաթոլիկ ուխտավորներին

class="i-content">


Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Սիենա քաղաքի արքեպիսկոպոս Անտոնիո Բուոնքրիստիանիի առաջնորդած կաթոլիկ ուխտավորների խմբինª ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի:




Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` Սիենայի արքեպիսկոպոսը նշել է, որ խումբը այս օրերին ուխտավորաբար գտնվում է Հայաստանում և Մայր Աթոռում այդպիսով մասնակից դառնալու նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:




Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով, որ Քույր Կաթոլիկ Եկեղեցու հավատացյալները, ի գլուխ ունենալով իրենց հոգևոր առաջնորդներին, այցելում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին և աղոթելու, որ այդօրինակ ողբերգությունները կանխվեն մարդկային կյանքում:




Իր խոսքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը խոսել է նաև Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների մասին՝ ի մասնավորի գոհունակությամբ անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով այս տարվա ապրիլի 12-ին ձեռամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագի արարողությունը:




  Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական արդյունավետ փոխգործակցության կարևոր արտահայտություն է համարել այն, որ անցնող 15 տարիների ընթացքում շուրջ երկու տասնյակից ավելի հայ հոգևորականներ իրենց հոգևոր կրթությունը շարունակել են տարբեր կաթոլիկ աստվածաբանական համալսարաններում:



 



Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:



 



 




Источник: www.tert.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 630


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v