• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:20 – Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:02 – ՈՒշադրություն.31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Կայացավ ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության մրցանակաբաշխությունը

Կայացավ ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության մրցանակաբաշխությունը

Սպորտ
19:30 02/07/2016

Կայացավ ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության մրցանակաբաշխությունը




Այսօր կայացել է ֆուտզալի 2015-2016 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:



Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը՝ ոսկե խաղակոշիկը, հուշադիպլոմը և դրամական պարգևը, «Գյումրի» թիմի ֆուտբոլիստ Արա Մկրտչյանին է հանձնել ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը:

Այս անգամ առաջնության արդյունքներով որոշվել էր նաև առաջնության լավագույն ֆուտբոլիստը: Ֆուտզալի Հայաստանի 2015-2016 թթ. առաջնության առաջին 4 տեղ գրաված ակումբների նախագահների և թիմերի մարզիչների, ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի անդամների, ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի աշխատողների, հանդիպումները սպասարկած տեսուչների քվեարկության արդյունքում ֆուտզալի 2015-2016 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գարեգին Մաշումյանը:
Առաջնության լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակը՝ դրամական պարգևը, «Չարբախ» թիմի ֆուտբոլիստ Գարեգին Մաշումյանին է հանձնել ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Այնուհետև տեղի է ունեցել ֆուտզալի Հայաստանի 2015-2016 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը: Առաջնության արդյունքներով երրորդ տեղ զբաղեցրած  «Գյումրի»  թիմին բրոնզե մեդալներով և դիպլոմներով է պարգևատրել ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Չարբախ» թիմին արծաթե մեդալներն ու դիպլոմները հանձնել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ  նվաճած Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի թիմին ոսկե մեդալներով և դիպլոմներով պարգևատրեց է ՀՖՖ առաջին փոխնախագահ/գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը՝ թիմի ավագ Կարեն Անդրեասյանին հանձնելով նաև չեմպիոնական գավաթը:
 






Источник: www.panorama.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 319


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v