Ոչ պետական բուհերի շրջանավարտները կստանան պետական նմուշի դիպլոմ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ոչ պետական բուհերի շրջանավարտները կստանան պետական նմուշի դիպլոմ

Ոչ պետական բուհերի շրջանավարտները  կստանան պետական նմուշի դիպլոմՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի  հրամանով՝ 2016թ.-ի մայիսի 4-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ՝ բակալավրի կրթական ծրագրով:

 Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ  են ներկայացրել  193 շրջանավարտներ, որոնց քննությունները կազմակերպվել են 13 բարձրագույն ուսումնական հաստատություններում (6 պետական և 7 հավատարմագրված ոչ պետական)՝ 39 մասնագիտությունների գծով: Համաձայն գործող կարգի՝ տվյալ մասնագիտությունների համապատասխան քննական առարկաների հարցաշարերը նախատեսված ժամկետներում հրապարակվել են:

2016թ. ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու իրավունք ունեցող 189 շրջանավարտներից քննություններին ներկայացել է 159-ը կամ 84.1%-ը: Նրանցից   23-ը /12.2%/ համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն 1 քննական առարկայից ստացել է "անբավարար" գնահատական, իսկ 30-ը կամ 15.9%-ը  ընդհանրապես չի ներկայացել քննություններին:

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 189 շրջանավարտներից բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 136 մասնակից /71.9%/: ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի աստիճանի պետական նմուշի դիպլոմով:
хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 517


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v