Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից խփված Su-24-ի համար » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից խփված Su-24-ի համար

Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից խփված Su-24-ի համարՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ուղերձ է ստացել, որում նա հայտնում է իր շահագրգռությունը Սու-24 ինքնաթիռի օդաչուի սպանությունից հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում. հայտնում է ТАСС-ը:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` ուղերձում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա փչացնել հարաբերությունները: «Մեզ մոտ ՌԴ-ին պատկանող ինքնաթիռ խոցելու ցանկություն կամ կանխավ մտադրություն երբևէ չի եղել»,- գրել է Էրդողանը:

Այնուհետև նշվում է, թե «բոլոր ռիսկերը մեզ վրա վերցնելով և մեծ ջանքեր գործադրելով` մենք սիրիացի ընդդիմադիրներից վերցրեցինք ռուսաստանցի օդաչուի դին ու տեղափոխեցինք Թուրքիա»: «Նախահուղարկավորային գործընթացների կազմակերպումն իրականացվել է կրոնական և ռազմական ընթացակարգերով: Այդ ամբողջ աշխատանքը կատարվել է թուրք-ռուսական հարաբերություններին հարիր մակարդակով»,- ասվում է ուղերձում:

Էրդողանը ցավակցել է սպանված օդաչուի ընտանիքին: «Ասում եմ` ներեցեք: Ամբողջ սրտով կիսում եմ ձեր ցավը: Ռուսաստանցի օդաչուի  ընտանիքը մենք դիտարկում ենք որպես թուրքական ընտանիք: Հանուն ցավի ու վնասի ծանրության թեթևացման` մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- գրում է Էրդողանը ուղերձում` հավելելով նաև, որ ռուսաստանցի օդաչուի սպանության կապակցությամբ Թուրքիայի քաղաքացու դեմ դատական հետաքննություն է ընթանում:

Թուրքիայի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ պայքարել ահաբեկչության դեմ:



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 641


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v