• 11:41 – ՀՀ վարչապետը ստորագրել է Վ. Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գ. Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը 
  • 14:40 – Գազայի Հատվածում անկարգությունների հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 23:34 – Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից. Հռոմի պապ

 
Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից. Հռոմի պապՀռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Հայաստանից Վատիկան մեկնելիս թռիչքի ժամանակ տված ասուլիսի ժամանակ պաշտպանել է «ցեղասպանություն» բառն օգտագործելը՝ ասելով, որ նա այդպես է մշտապես անվանել կոտորածները և դրանով վիրավորական բան նկատի չի ունեցել և շատ տարօրինակ կլիներ խուսափել այդ բառից, գրում է Associated Press գործակալությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Հռոմի սրբազան քահանայապետի հայտարարությունը «ցավալի է» և արտացոլում է պապի «խաչակրի մտածելակերպը»։

Կիրակի օրն ինքնաթիռում ստացած հարցին, թե ինչու է նա որոշել ավելացնել «ցեղասպանություն» բառն իր նախապես պատրաստված ելույթին՝ Ֆրանցիսկոսը պատասխանել է, որ դա պարզապես այն բառն է, որ նա միշտ օգտագործել է Արգենտինայում, որտեղ մոտ է եղել հայկական համայնքին:

«Արգենտինայում հայերի ոչնչացման մասին խոսելիս միշտ օգտագործում էին ցեղասպանություն բառը, ես այլ բառ չգիտեի: Բուենոս Այրեսի տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված խաչքար ենք տեղադրել»,- նրա խոսքն է մեջբերում իտալական Corriere  della Serra-ն: 

Միայն Հռոմ ժամանելուց հետո է պապն իմացել այլ արտահայտությունների մասին, ինչպես «Մեծ եղեռն» է, և որ «ցեղասպանություն» բառը իրավական կշիռ է պարունակում: «Երբ ժամանեցի Հռոմ, լսեցի մյուս բառը՝ «Մեծ եղեռն», և ինձ ասում են՝ ո՛չ, «ցեղասպանություն» բառն օգտագործելը վիրավորական է: Հարցրեցի՝ ինչո՞ւ, ես միշտ խոսել եմ անցած դարի երեք խոշոր ցեղասպանությունների մասին՝ հայերի ցեղասպանության և հետո Հիտլերի և Ստալինի կողմից իրականացվածների մասին»,- ասել է Պապը:

Ֆրանցիսկոս պապն ասել է, որ նա որոշել է օգտագործել ցեղասպանություն բառը ուրբաթ օրը Հայաստանի նախագահական պալատում իր ողջույնի խոսքում, քանի որ նա ասել էր դա նախկինում և «շատ տարօրինակ կլիներ չասել այն Հայաստանում»:

«Այս ելույթում սկզբում չէր եղել բառը, բայց այն բանից հետո, երբ լսեցի նախագահի ելույթի տոնը և քանի որ արդեն անցած տարի հրապարակային այն արտասանել էի, շատ տարօրինակ կթվար նույնը չասելը: Բայց այդտեղ ես ցանկանում էի մեկ այլ բան ընդգծել, և ես ասացի. այս ցեղասպանությունում, ինչպես մյուս երկրու ցեղասպանությունների դեպքում, միջազգային մեծ տերություններն այլ կողմ էին նայում: Սա է եղել մեղադրանքը: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, երեք ցեղասպանությունների կոնտեքստում հարկավոր է պատմական հարց տալ՝ ինչո՞ւ գերտերությունները ոչինչ չեն արել: Մեղադրանք չէ, հարց է: Չգիտեմ՝ արդյոք ճիշտ է, թե ոչ, կուզենայի իմանալ, բայց ասում են, որ երբ Հիտլերը հետապնդում էր հրեաներին, նա ասել է՝ ո՞վ է այժմ հիշում հայերի մասին, նույնը կանենք հրեաների հետ: Այս բառը՝ ցեղասպանություն, ես երբեք չեմ ասել վիրավորական տոնով, այլ օբյեկտիվորեն»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 484


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Курсы валют ЦБ РФ12.05.2018
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000

    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր
    Սոց. ցանցեր