C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:06 – 2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 11:14 – Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր 
  • 11:16 – Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել 
  • 12:05 – «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են 

Ֆարել Ուիլյամսը դարձել է Բաքու այցելած միակ աստղը, ով ազատության կոչ է հնչեցրել Formula 1 մրցարշավի ժամանակ

Ֆարել Ուիլյամսը դարձել է Բաքու այցելած միակ աստղը, ով ազատության կոչ է հնչեցրել Formula 1 մրցարշավի ժամանակԱմերիկացի հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսը դարձել է միակ աստղը, ով ազատության կոչ է հնչեցրել Ադրբեջանում՝ Բաքվում հունիսի 16-19-ին անցկացված Formula 1 մրցարշավի ժամանակ, մի իրադարձություն, որը քննադատության է ենթարկվել երկրի բռնապետական կարգը սքողելու համար, գրում է Գիորգի Լոմսաձեն eurasianet.org կայքում:

Ակտիվիստներն ամեն կերպ փորձել են համոզել բոլոր այն աստղերին, որոնք պետք է ելույթ ունենային Բաքվում, բարձրաձայնել մարդու իրավունքների մասին:

Միջազգային իրավապաշտպան խմբերի Sport for Rights կոալիցիան հայտնել է, որ Եվրոպական գրան պրիի համար Բաքու այցելած երգիչների մեծ մասն արհամարհել է ռեպրեսիվ երկրում փոփոխության կոչեր անելու հորդորները: Ինչպես հայտնել է կազմակերպության արշավի համակարգող Ռեբեկա Վինսենթը, Քրիս Բրաունը և Էնրիկե Իգլեսիասն ամբողջովին արհամարհել են կոչերը:

«Մենք ոչ մի պատասխան չենք ստացել նրանց մենեջերներից, և նրանք ելույթ են ունեցել առանց մեկ բառ անգամ ասելու երկրում իրավիճակի մասին, իսկական ամոթ, որովհետև նրանք Ադրբեջանի ռեժիմի քարոզչամեքենայի մաս են դարձել»,- ասել է նա:

Ֆարել Ուիլյամսը միակ բացառությունն է եղել: Իր ելույթի ժամանակ նա ասել է. «Ձա՛յն հանեք Ադրբեջանի երիտասարդության համար: Այս գեղեցիկ երեխաները: Նրանք են ապագան: Երբ նրանք մեծանան, նրանք կփոխեն շատ բաներ ոչ միայն այստեղ, այլև աշխարհում, և նրանց ոչ մեկ չի կարող կանգնեցնել»:

Ակտիվիստները գնահատել են երգչի այս թերևս փոքր, բայց կարևոր քայլը:

Ինչպես գրում է հեղինակը, F1 մրցարշավից առաջ հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով վերջերս է ազատվել բանտից, կոչ է արել շոու բիզնեսի աստղերին, ովքեր այցելում են Բաքու, չաջակցել «իշխող Ալիևների ընտանիքի կողմից երկրի որպես ուրախ, նորմալ պետություն ներկայացմանը»:

«Միգուցե, նրանք, ում ազատությունը վտանգի տակ է, չեն կարող քննադատել ռեժիմին, բայց Իգլեսիասը, Բրաունն ու Ուիլյամսը կարող են: Այսպես վարվելու դեպքում նրանք չեն դառնա ստի քարոզչամեքենայի մի մասը»,-գրել է Իսմայիլովան:



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 245


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v