• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 13:18 – Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 09:43 – Տեսանյութ. Քսենյա Սոբչակն իր հարսանիքին ներկայացել է կորսետով ու զուգագուլպաներով 

Չպետք է բացառել որևէ զարգացում. Ռուբեն Մեհրաբյան

Չպետք է բացառել որևէ զարգացում. Ռուբեն ՄեհրաբյանՍանկտ-Պետերբուրգում այսօր կայացավ Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: Թեմայի շուրջ զրուցեցինք Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

-Ի՞նչպես կգնահատեք Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումը:

-Ցավոք սրտի, Ռուսաստանին և Ադրբեջանին հաջողվեց  առժամանակ բանակցային գործընթացը ՄԻՆՍԿ-ի խմբից տանել դեպի ռուսական հարթակ: Դա  փորձ է` Ռուսաստանի  սեփական նշանակությունն ընդգծելու համար: Այս ամենում առաջին հերթին շահագրգրված է Ադրբեջանը, իսկ Հայաստանին հակացուցված է՝ շահերի տեսանկյունից: Հայաստանի նկատմամբ գործածվեց շանտաժ և, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները սրա  դեմ չկարողացան որևէ  հակախաղ գտնել, որպեսզի Ռուսաստանն ու Ադրբեջանը չփորձեն մեր գլխին փաթաթել այն, ինչը չկարողացան անել քառօրյա պատերազմի ժամանակ: Վիենայում տեղի ունեցած հանդիպումից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա հանդիպման համար և պայմանավորվածությունները  վերջնական տեսքի բերվեցին, Ռուսաստանն, այսպես ասած, բռնազավթեց այդ գործընթացը՝ տանելով սեփական դաշտ: Այսինքն,  Հայաստանին ստիպեն միակողմանի զիջումների  գնալ և փորձեն իրար միջև հարցերը լուծել`ի հաշիվ Հայաստանի և հայկական շահերի կտրեն պրոցեսը  եռանախագահության ձևաչափից:

Բնականաբար դրան հետևեց այն, որ ԵԱՀԿ-ն լվաց ձեռքերը,ասելով, որ կապ չունեն կազմակերպված հանդիպման նախապատրաստման հետ: Բացի դրանից, արևմտյան միջնորդները` Միացյալ նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ջերմս Ուոռլիքն ու Պիեռ Անրիեն սեփական նախաձեռնությամբ  նույնպես ժամանեցին  Սանկտ-Պետերբուրգ, որ  գաղտնի և վտանգավոր գործարքներ տեղի չունենա, ինչը Հայաստանի համար չափազանց կարևոր է: 

-Այս հանդիպումը ինչպե՞ս կանդրադառնա Արցախյան խնդրի հետագա զարգացման վրա :

-Պրոցեսը բավականին դինամիկ է և չպետք է բացառել որևէ զարգացում`թե դրական, թե բացասական իմաստով:

-Ըստ  Ձեզ` որքա՞ն կտևի հարաբերական անդորրը շփման գծում:

-Հարաբերական անդորրը ինչքան կտևի` կախված  է նախ նրանից, թե դեպի ուր կընթանա այս բանակցային պրոցեսը:  Համենայնդեպս, կախված է նաև հայկական կողմից ևս` այն իմաստով, որ վերջինս բոլոր ջանքերը պետք է գործադրի`պատերազմ սանձազերծելու քաղաքական գինը պատերազմ սանձազերծողների համար լինի անընդունելի: Դրա համար Հայաստանը պետք է նախ և առաջ ներքին քաղաքականության մեջ ամրապնդի իր հասարակական քաղաքական համակարգը, որպեսզի դիմանա արտաքին ճնշումներին: Հայաստանը  նաև պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, անվտանգության քաղաքականությունը և վերանայի ու վերաարժևորի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ:

Զրուցեց՝  Դիաննա Մանուկյանը 



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 318


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →