«Ժամանակ». Առողջապահության ոլորտում կաշառքից, հովանավորչությանից զատ, առկա է նաև պետպատվեր հասկացությունը, ամենամեծ խնդիրները հենց այստեղ են » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Ժամանակ». Առողջապահության ոլորտում կաշառքից, հովանավորչությանից զատ, առկա է նաև պետպատվեր հասկացությունը, ամենամեծ խնդիրները հենց այստեղ են

«Ժամանակ». Առողջապահության ոլորտում կաշառքից, հովանավորչությանից զատ, առկա է նաև պետպատվեր հասկացությունը, ամենամեծ խնդիրները հենց այստեղ են««Աղմկահարույց ձերբակալությունները կամ մեկ-երկու պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ հարուցելն արդյունք չեն տա առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի որ կոռուպցիան ավելի խորը արմատներ ունի, իսկ ձերբակալությունները կոսմետիկ միջոցառումներ են», - կարծում է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։

«Ժամանակի» հետ զրույցում նախկին նախարարն ասաց, որ կոռուպցիան արմատացել է բոլոր համակարգերում՝ բացառապես ժամանակին դա վերացնելու քաղաքական կամքի բացակայության պայմաններում։ «Կոռուպցիան միայն կաշառակերություն չէ։ Դրա ավելի արտահայտված, բայց միևնույն ժամանակ քողարկված ձևը հովանավորությունն է, որը հիմա մենք աջ ու ձախ տեսնում ենք։ Օրինակները բազմաթիվ են, այդ թվում և՝ առողջապահության ոլորտում», -նկատեց Մկրտչւանը։

Արարատ Մկրտչյանը հղում է անում «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակումներին, որոնց համաձայն՝ ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտը համարվում է ամենակոռումպացված երրորդ կառույցը։ Ուստի, նախկին նախարարի խոսքով, հենց այստեղ է, որ անհրաժեշտ է համակարգային քայլեր գործադրել առողջապահության ոլորտում կոռուպցիան մեղմելու համար։

Մկրտչյանը նշեց, որ առողջապահության ոլորտում կաշառքից, հովանավորչությանից զատ, առկա է նաև պետպատվեր հասկացությունը, որի շրջանակներում պետք է բնակչությանը անվճար բժշկական օգնություն տրամադրվի, սակայն ամենամեծ խնդիրները հենց այստեղ են։ Խնդիր կա նաև դեղերի շուկայում։ Դեղերի շուկան մոնոպոլ է, և տարածաշրջանում ամենաթանկ դեղերը հենց Հայաստանում են։ Աստիճանաբար թանկանում են բժշկական ծառայությունները։ Հիվանդանոցները համալրվում են նոր տեխնիկայով և միանգամից ծառայությունների գները թանկանում են։

«Հիվանդանոցների պայքար կա այսօր Հայաստանում։ Հիվանդանոցները իրարից հիվանդ են փախցնում։ Հայաստանում տարեցտարի հիվանդների թիվը պակասում է, բայց հիվանդանոցների թիվն ավելանում է։ Սա պարադոքս է և խոսում է կոռուպցիայի մասին։ Հիվանդանոցը բացում են, ներկում են, տեխնիկան դնում են ու սկսում հիվանդին թալանել։ Այս համակարգում խնդիրները բազմաթիվ են»,   -   ասաց   մեր զրուցակիցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 618


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v