Վրաերթի ենթարկված 19-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
- 17.06.2016, 22:38,
- Լրահոս
- 0
Հունիսի 8-ին` ժամը 17.34-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ծովազարդ գյուղի հուշարձանների մոտ վրաերթի են ենթարկել մի աղջկա:Պարզվել էր, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1997 թ. ծնված Սիրունիկ Մանուկյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 18.00-ին, մեղայականով բաժին էր ներկայացել 68-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ժամը 17.30-ի սահմաններում Սիրունիկ Մանուկյանին վրաերթի ենթարկել է ինքը իր վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայով:Հունիսի 16-ին, ժամը 18-ին, Սիրունիկ Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:Կատարվում է քննություն: хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 451