C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 16:24 – Հրահանգված է մինչև դեկտեմբերի 23-ը կալանավորել Ռուբեն Հայրապետյանին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Համակարգչային կախյալության հոգեբանական պատճառներն ու հետևանքները


Համակարգչային կախյալության հոգեբանական պատճառներն ու հետևանքներըՀամակարգիչը դարձել է կյանքի անբաժանելի մասը: Սակայն բոլորս էլ գիտենք, որ այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն և  ֆիզիկական, և հոգեկան առողջության վրա: 

Տեղեկատվությունը անգնահատելի դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում, իսկ համակարգիչը ժամանակակից հզորագույն միջոցն է տեղեկատվություն ստանալու, մշակելու և պահպանելու համար, բացի այդ` համակարգչի շնորհիվ հասանելի են դառնում տեղեկատվության ամենատարբեր տեսակները: Հատկապես այս առանձնահատկությունն է գրավում այն մարդկանց, ովքեր ունեն համակարգչային կախյալություն: Առաջին անգամ «համակարգչային կախյալություն» տերմինը օգտագործել են ամերիկացի գիտնականները դեռևս 20–րդ դարի 80–ական թվականներին: Չնայած ակնհայտ է և տարածուն բնույթ է ստացել մարդու և համակարգչի միջև պաթոլոգիկ կապի ձևավորման ֆենոմենը, սակայն հոգեկան խանգարումների պրոբլեմով զբաղվող ոչ բոլոր մասնագետներն են ընդունում այն, և համակարգչային կախյալությունը ներկայումս ընդգրկված չէ ՀՄԴ-10_ ի մեջ: Համակարգչային կախյալություն ասելով հասկանում ենք համակարգչով աշխատելու կամ ժամանակ անցկացնելու մարդու պաթոլոգիկ ձգտումը: Համակարգչային կախյալությանը զուգահեռ առանձնացնում են նաև ինտերնետ-կախյալություն, խաղամոլություն, որոնք ևս կապված են համակարգչով երկարատև ժամանակ անցկացնելու հետ: 

Ն.Ի.Ալտուխովը և Կ.Յու.Գալկինը առանձնացնում են համակարգչային կախյալության հետևյալ նշանները` 

ակտուալ հոգեկան վիճակի փոփոխությունը  /բացասականից դրական/ համակարգչից օգտվելու դեպքում,

ժամանակի վերահսկողության բացակայություն համակարգչից օգտվելու ընթացքում,

ձգտումը հնարավորինս երկար մնալ համակարգչի մոտ,

նյարդայնություն, ճնշվածություն, «դատարկության» զգացում, երբ չկա  համակարգչից օգտվելու հնարավորություն:

Ինտերնետ կախյալության նախանշաններից են` էլեկտրոնային հասցեն ստուգելու կպչուն  /սևեռուն/ ցանկությունը, սոց. ցանցերին երկարատև ժամանակ տրամադրելը, տարբեր տեսակի տեղեկատվություն փնտրելու և կարդալու անվերահսկելի ցանկությունը: 

Համակարգչային խաղերի երկրպագուները հիմնականում դեռահասներն են: Այս փաստը մտահոգիչ է, քանի որ դեռահասները հեշտությամբ են հարմարվում համակարգչային աշխարհին, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է օտարվածության և հոգևոր դատարկության: Եվ հաճախ զարգանում է սոցիալական դեզադապտացիա, դեռահասը արտամղում է օբյեկտիվ իրականությունը վիրտուալ միջավայրով` ստեղծելով այն համակարգչի միջոցով: Որպես բացասական հոգեբանական հետևանքներ ի հայտ են գալիս ագրեսիվություն, նյարդայնություն, ասոցիալ վարք, տագնապայնություն, գործերի և սոցիալական հարաբերությունների նկատմամբ ուշադրության պակաս, քրոնիկական հոգնածություն, ինքնամփոփություն: Տեղին է մեջբերել հետևյալ տեսակետը, որ համակարգչային կախյալության ձևավորման պրոցեսին նպաստում է կյանքի դժվարություններից փախուստը դեպի վիրտուալ աշխարհ, որտեղ դեռահասը ստեղծում է իր իդեալական իրականությունը:  

Ի գիտություն ծնողներին, դեռահասների շրջանում համակարգչային կախյալության առաջացման պատճառներից կարող են լինել` ցածր ինքնագնահատականը, ինքնաարտահայտման հնարավորության բացակայությունը, ամաչկոտությունը, հաղորդակցման դժվարությունները: Ինտերնետի առկայությունը հնարավորություն է տալիս նաև ինտերակտիվ շփման, որը չափազանց գրավիչ է անինքնավստահ և օտարված մարդկանց համար: Հետևաբար ծնողները պետք է աջակցեն և օգնեն հաղթահարել իրական պրոբլեմը, այլ ոչ թե քննադատել նրան, երբ ժամանակի մեծ մասը անցկացնում է համակարգչի մոտ:  Քննադատությունը կարող է նույնիսկ խորացնել պրոբլեմը և "հեռացնել” դեռահասին ծնողից: 

Ակնհայտ է համակարգչային կախյալության բացասական ազդեցությունը սոցիալական այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են ընկերասիրությունը, անմիջականությունը, շփվելու ցանկությունը, ապրումակցումը:

Ինչ խոսք, չենք կարող ժխտել, որ համակարգչի, ինտերնետի, որոշ խաղերի օգտագործումը օգտակար կարող են լինել տրամաբանությունը, ուշադրությունը, մտածողությունը զարգացնելու, նոր, կարևոր և հետաքրքիր տեղեկատվություն փոխանցելու հարցում: Այն պրոբլեմ է դառնում, երբ համակարգչից օգտվելու դեպքում նկատվում է ժամանակի "վերահսկողության կորուստ”: 

Համակարգչային կախյալությունը ոչ պակաս վտանգավոր է, ինչպես և կախյալության մյուս տեսակները, քանի որ հանգեցնում է ադապտացիայի նշանակալի խանգարումների հասարակական կյանքում: Այստեղ հատկանշական է նաև այն, որ համակարգչային կախյալությունը հաճախ նկատում են տվյալ մարդու հարազատները, ընկերները, բայց ոչ ինքը` համակարգչային կախյալություն ունեցողը: Հետևաբար անհրաժեշտ է բուժման մոտիվացիա արթնացնել նրա մոտ, քանզի տվյալ պրոբլեմի բուժումը պահանջում է նախևառաջ պրոբլեմի գիտակցում և բուժման ցանկություն:  

 

հ.գ.թ.  Սոնա Հարությունյան                                                                            





хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 458


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v