«Հայկական ժամանակ». Իրավապահները ծառայում են ԼՖիկին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Հայկական ժամանակ». Իրավապահները ծառայում են ԼՖիկին

«Հայկական ժամանակ». Իրավապահները ծառայում են ԼՖիկին«ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին։ Արմեն Իսրայելյանը պատմում է. որ 2015 թվականին իր և պատգամավորի միջև խնդիրներ են ծագել։ Պատճառն այն է եղել, որ Իսրայելյանը իմացել է. բայց Ալեքսանյանին տեղյակ չի պահել վերջինիս քեռորդու ՝ Սամվել Ղազարյանի խաղատնային հակումների մասին։ Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար։

«Մեզանից ազատվելու համար, որ մնացածի աչքը վախենա, դիմեց նման քայլի։ Ասեց ինչ ունեք-չունեք պետք է վերցնեմ ձեզանից ու վերցրեց։ Ես ունեցել եմ ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ և բնակարան, որը ստեղծել եմ ես իր մոտ աշխատելով, բանկերից փող վերցնելով։ Ալեքսանյանն ասեց, որ դրանք պետք Է տամ իրեն»,– պատմել է Արմեն Իսրայելյանը նշելով, որ դրանից հետո իրեն մի քանի օր պահել են Ալեքսանյանի ընկերություններից մեկում։ Ղազարյանը խնդրել Է, որ թողնեն գնա տուն և սեփականության վկայականները բերի և անվանափոխություն կատարի, սակայն ազատվելով հսկողությունից, մեկնել է Վրաստան, որտեղից էլ խոսել է Աամվել Ալեքսանյանի հետ ասելով, որ կվերադառնա Հայաստան։ Սակայն Ալեքսանյանը զգուշացրել է. որ սահմանը չանցնի, քանի որ իրեն իրավապահները կբռնեն։ Հաջորդ օրը վրացի իրավապահները Իսրայելյանին բերման են ենթարկել ոստիկանություն, ապա բերել հայ-վրացական սահման և հանձնև հայ սահմանապահներին։ «Իրենք 15-20 րոպե պահելուց հետո անցկացնում են հայկական սահմանը և տափս են ինձ ոստիկանության աշխատակիցներին։ Իրենք ինձ դնում են իրենց մեքենայի մեջ, զանգահարում են ինչ-որ տեղ, որ ինձ թողնեն։ Իմ հետևից էլ Սամվել Ալեքսանյանն արդեն մարդ է ուղարկել, որ ինձ հետ բերեն։ Իր ամենավստահելի հուդային, անունը հետո կասեմ։ Զանգում են վերևներից, իրենց ասում են. որ տվեք այդ մարդկանց, ովքեր եկել են. թող տանեն։ Ինձ տալիս են այդ մարդկանց, որոնց հետ գալիս եմ քաղաք»,– մանրամասնել է Արմեն Իսրայելյանը։

Նույն օրը Սամվել Ալեքսանյանը մեկնել է Իրաք. իսկ Իսրայելյանին պահել են նույն վայրում։ Օրեր անց կայացել է Ալեքսանյանի և Իսրայելյանի հանդիպումը։ Դրանից հետո վերջինս եկել է տուն և ժամեր անց մեկնել ՌԴ։ Այստեղ էլ երկար չի մնացել քանի որ Սամվել Ալեքսանյանը կարողացել է գտնել իրեն և նույն պահանջը ներկայացնել



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 565


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v