• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:20 – Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:02 – ՈՒշադրություն.31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը և տնտեսական աճի հեռանկարներն ըստ Համաշխարհային բանկի

Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը և տնտեսական աճի հեռանկարներն ըստ Համաշխարհային բանկի

ԷկոԼուր

Համաշխարհային բանկը ուսումնասիրել և գնահատել է Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը և այս ոլորտով պայմանավորված տնտեսական աճի հեռանկարները: Բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունն արտացոլվել է «Հայաստան. հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում» զեկույցում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 8-ին:Շնորհանդեսին մասնակցում էին Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության, հանքարդյունաբերական ընկերությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:«Վերջին հինգ տարիներին հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի արտահանումների ծավալը կազմել է տարեկան մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար, և դրանով իսկ ոլորտը եղել է արտահանումների ու արտարժութային հոսքերի գծով առաջատարը: Հանքարդյունաբերական ընկերությունները նաև զգալի թվով աշխատատեղեր են ապահովում: 2014 թ. մետաղի արդյունահանման ոլորտում աշխատողների թիվը կազմել է 7057, որը երկրի արդյունաբերական ոլորտում կազմում է ընդհանուր աշխատատեղերի 10 տոկոսը», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կիրստեն Հունդը ներկայացրեց զեկույցի հիմնական եզրահանգումներն ու առաջարկությունները: «Հայաստանում ունեցած պաշարները՝ պղինձ, մոլիբդեն, շատ կարևոր են: Ներկայումս մետաղների գները բավականին ցածր են, և ես կարծում եմ, որ դա գերազանց հնարավորություն է ընձեռում Հայաստանին կանգ առնելու, մտածելու և տեսնելու՝ ինչ է կատարվում այս ոլորտում:Մենք ինքահարատևության երեք հիմնական բաղադրիչներ ենք դիտարկել՝ սոցիալական զարգացում, տնտեսական զարգացում և ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Այս ոլորտը կարևոր է Հայաստանի տնտեսության համար, բայց այն նաև խոցելի ոլորտ է, որովհետև մեծ չափով կախված է խոշոր հանքի եկամուտներից: Բավականին փոքր հանքեր կան, որոնք գրեթե շահույթ չունեն, կամ թվերը գոնե այդպես են ցույց տալիս: Կան երկրաբանական տվյալներ, բայց դրանք բավականին հին են, նոր հետազոտությունները բավականին քիչ են», - ասաց Կիրստեն Հունդը: Նա նշեց, որ զեկույցի հիմնական եզրահանգումներից մեկն էլ այն է, որ բնապահպանական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները իրական են:«Կան մեծաթիվ հանքեր, որոնք խորհրդային ժամանակաշրջանում հետախուզվել են և չեն փակվել: Դա ստեղծել է որոշակի բնապահպանական ռիսկ և վնաս, իսկ կառավարությունը բավարար գումարներ չունի հանքերի վերականգնման աշխատանքներ կատարելու համար: Զեկույցը նաև դիտարկում է այն պոչամբարները, որոնք լքված են: Կա բավականին մեծ ռիսկ՝ կապված պոչամբարների կառուցման ձևի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի բարձր սեյսիմիկ ռիսկայնությունը: Հայաստանում օրենքները լավն են, սակայն խնդիր կա կիրառման հետ կապված: Իսկական սոցիալական համաձայնություն Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում, կարելի է ասել, չկա», - նշեց Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետը և հավելեց, որ զեկույցի հիմնական առաջարկությունն այն է, որ Հայաստանի կառավարությունը և հասարակությունը մշակեն ոլորտի համաքաղաքականություն:Հանքարդյունաբերության ոլորտը միանշանակ ունի աճի մեծ հնարավորություն, հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:«Հաճախ խոսում են այս ոլորտի կայուն զարգացման մասին, բայց կայունությունը՝ հետևանքն է, իսկ խոսքը պետք է գնա հենց ինքնահարատև զարգացման մասին: Երբ մենք խոսում ենք ինքնահարատևության մասին, մենք առաջին հերթին խոսում ենք տնտեսական աճի, սոցիալական և բնապահպանական պատասխանատվության մասին: Ինքնահարատև համակարգ ստեղծելու համար մենք պետք է ունենանք քաղաքականություն, որը կառուցված է համատեղ տեսլականի վրա: Տեսլական, որը կիսում են իշխանությունները, քաղաքացիական հասարակությունը և տնտեսվարողները: Այս առումով զեկույցը կարող է հանդիսանալ պատշաճ հենք, որպեսզի ապագայում մենք կարողանանք կառուցել ողջամիտ և թափանցիկ հանքարդյունաբերության ոլորտ: Իսկ տեսլականի վերաբերյալ գործիքներն արդեն ընթացքում են: Խոսքը վերաբերում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շրջանակում ստեղծվող բազմաշահառու խմբի աշխատանքներին», - ասաց Դավիթ Հարությունյանը:EITI-ը՝ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և տնտեսվարողների համաշխարհային դաշինք է, ովքեր որոշել են միավորել ջանքերը բնական պաշարների կառավարումն ավելի թափանցիկ ներկայացնելու ուղղությամբ: Այն սկիզբ է առել 2002 թվականին, և արդեն իսկ 51 պետություններ աշխարհում անդամակցում են EITI-ին: Հայաստանը ներկայումս նախապատրաստում է իր թեկնածության դիմումը՝ EITI-ի գործընթացին միանալու համար: Հայաստանի անդամակցելու հիմնական պատասխանատու նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ թափանցիկ հանքարդյունաբերություն ձևավորելու ճանապարհային քարտեզ մշակելու համար այս գնահատումը կարող է ծառայել որպես գործիք:Գնահատումը պատրաստվել է փորձագետների կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Սուիդիշ Զիոլոջիքել Էյ-Բի, Էս-Էլ-Ար Քոնսալթինգ, Ավագ Սոլյուշենս ընկերությունները, ՀԱՀ-ի Թուրփանջյան հասարակական ուսումնասիրությունների կենտրոնը և ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը:Իր հաջորդ հրապարակումներում «ԷկոԼուր»-ը կներկայացնի միջոցառման ընթացքում քաղաքացիական հասարարության, տարբեր մասնագետների կողմից բարձրացված հարցերը և դրանց պատասխանները:
//ecolur.org/hy/news/officials/according-to-world-bank-potential-of-armenian-mining-industry-and-perspectives-of-economic-growth/8324/ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 334


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v